• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 02:41
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական10:34, 27 Ապրիլ 2016

ԵԽ-ի նախագահը և Գերմանիայի ԱԳՆ-ը քննադել են Թուրքիային` լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար

ԵԽ-ի նախագահը և Գերմանիայի ԱԳՆ-ը քննադել են Թուրքիային` լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար

Թուրքիայի կողմից օտարերկրյա մի շարք լրագրողներին սև ցուցակի մեջ ներառելու և Թուրքիայում նրանց աշխատանքը խոչընդոտելու փաստը քննադատության է ենթարկվել միջազգային հանրության կողմից:

Մասնավորապես, ինչպես փոխանցում է «CNNTurk»-ը` Թուրքիայի նման գործելաոճը քննադատության է արժանացել Եվրախորհրդարանի (ԵԽ) նախագահի, Գերմանիայի արտգործնախարարության  և մի շարք այլ կառույցների կողմից:

ԵԽ-ի նախագահ Մարթին Շուլցը,  գերմանական «Bild» պարբերականի հետ զրույցում հորդորել է Թուրքիային ձերբազատվել այդ ցուցակից՝ նշելով, որ այն հակասում է ժողովրդավարութան սկզբունքներին:

Թեմային անդրադարձել է նաև Գերմանիայի «Քրիստոնյա դեմոկրատների  միություն» կուսակցության անդամ, պատգամավոր Կարլ Գեորգ Վելմանը:

«Եթե այդպիսի ցուցակ կա, ապա այն անհապաղ պետք է հրապարակվի»- շեշտել է պատգամավորը:
Իսկ Գերմանիայի արտգործնախարարության խոսնակը իր հերթին նշել է, որ Դաշնային կառավարությունը ակնկալում է  Թուրքիայից, որ գերմանացի լրագրողների  աշխատանքը այդ երկրում չի խոչընդոտվի:

Թուրքական աղբյուր նշում է, որ «Bild»-ի  թղթակցին նույնպես, որի հավանաբար ներառված է այդ ցուցակում, նախորդ շաբաթ թույլ չեն տվել մուտք գործել Թուրքիայի Ստամբուլ քաղաք:

Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ գերմանական «ARD» հեռուստակաընկերության թղթակցին չեն թույլատրել գնալ Ստամբուլ: Թղթակիցը պատրաստվում էր ռեպորտաժ անել սիրիացի փախստականների մասին:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}