• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 02:41
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական08:27, 30 Ապրիլ 2016

Դիարբեքիրի հայկական Սբ. Կիրակոս եկեղեցու հիմնադրամը դիմել է դատարան

Դիարբեքիրի հայկական Սբ. Կիրակոս եկեղեցու հիմնադրամը դիմել է դատարան

Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու հիմնադրամը դատական հայց է ներկայացրել եկեղեցին պետականացնելու մասին Թուրքիայի նախարարների խորհրդի կողմից ընդունված որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով:

Ըստ թուրքական «Diyarinsesi.org» լրատվական կայքի` Թուրքիայի կառավարության և տարածքային կառավարման ու քաղաքաշինության նախարարության դեմ ներկայացված դատական հայցում նշվում է, որ այդ որոշումն ամբողջությամբ հակասում է օրենքին:

«Եկեղեցիները և վանքերը հատուկ պահպանության տակ գտնվող մշակութային և բնական ժառանգությունների ցանկում են: Նշյալ անշարժ գույքերը պետականացնելու ժամանակ պետք է կիրառվի «Մշակութային և բնական ժառանգության պահպանման մասին» օրենքը: Նախարարների խորհրդի կողմից ընդունված որոշմամբ կոպտորեն խախտվել է նշյալ օրենքը»,- ասվում է հայցադիմումի մեջ:

Դիմումի մեջ հղում է կատարվել նաև Լոզանի պայմանագրին. «Լոզանի պայմանագրով ազգային փոքրամասնությունների (Թուրքիայի-խմբ.) համար հավասար իրավունքներ է նախատեված բարեգործական, կրոնական և սոցիալական կազմակերպություններ հիմնելու, ղեկավարելու և դրանք վերահսկելու հարցում: Մասնավորապես պայմանագրի 42-րդ հոդվածով Թուրքիայի կառավարությունը երաշխավորում է փոքրամասնությունների եկեղեցիների ու կրոնական կառույցների պաշտպանությունը: Պետականացման որոշումը հակասում է Լոզանի պայմանագրին և սահմանադրության 90-րդ հոդվածին»:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախարարների խորհրդի կողմից մարտի 25-ին պետականացման որոշում էր ընդունվել շուրջ 6.300 տարածքի ու անշարժ գույքի վերաբերյալ, որոնց շարքում են հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին,  ասորական ու բողոքական  եկեղեցիները:

Հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին գրեթե 100-ամյա լքվածությունից հետո ամբողջովին  վերաբացվել էր 2012թ. նոյեմբերի 3-ին, ինչից հետո այն դարձել է տեղի հայերին միավորող կարևորագույն կենտրոն: Վերանորոգման ծախսերի մեծ մասը հոգացել էին թուրքահայ մեկենասները, մի մասն էլ տրամադրել էր Դիարբեքիրի քաղաքապետարանը: Սբ. Կիրակոսը Մերձավոր Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին է:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}