Իրավական12:29, 12 Մայիս 2016
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության նախագահի դեմ հետաքննություն է սկսվել

Անկարայի գլխավոր հանրապետական դատախազությունը հետաքննություն է սկսել Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըջդարօղլուի դեմ: Պատճառը նախագահական համակարգի մասին նրա արած հայտարարությունն է:
Ինչպես փոխանցում է «sondakika» լրատվական կայքը, Թուրքիայի պալատների և բորսաների միության (TOBB) գլխավոր խորհդի նիստի ժամանակ թուրք կուսակցապետն ասել էր, որ առանց արյուն թափելու Թուրքիան չի կարող անցնել նախագահական համակարգին:
«Մի մարդ կխոսի ու Թուրքիան կլռի: Մի մարդ կխոսի և դրան համապատասխան դատավճիռը կլինի: Մի մարդ կխոսի և ըստ դրա կկազմվեն պատգամավորների ցուցակները: Մի մարդ կխոսի և նրա ուզած մարդն իսկույն բանտում կհայտնվի: Այս երկրում այդպիսի նախագահական համակագի անցումը դուք չեք կարողանա իրականացնել առանց արյուն թափելու»:
Նշվում է, որ հետաքննությունn անցկացվելու է Թուրքիայի քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի հատկանիշներով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |