• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 02:26
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական13:30, 15 Հունիս 2016

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում Թուրքիային ուղղված քննադատություններ են հնչեցվել

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում Թուրքիային ուղղված քննադատություններ են հնչեցվել

Հունիսի 13-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում մեկնարկել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով խորհրդի 32-րդ նստաշրջանը, որը շարունակվելու է մինչև հուլիսի 1-ը: Թուրքական «Evrensel.net» լրատվակայքի տեղեկացմամբ՝ նստաշրջանի հենց առաջին օրերից Թուրքիային ուղղված խիստ քննադատություններ են հնչեցվել: 

Նստաշրջանի շրջանակներում ելույթ ունեցած ՄԱԿ-ի մարդու  իրավունքների գերագույն հանձնակատար Զեիդ Ռաադ ալ Հուսեյնը իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայում տեղի ունեցող իրավախախտումների  առթիվ:

Իսկ մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի լիգայի անունից հանդես եկող Նիկոլաս Ագոստինին, կիսելով  ալ Հուսեյնի մտահոգությունները,  ընդգծել է, որ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ- AKP)  կառավարությունը ահաբեկիչ է համարում և ճնշում է բոլոր այն  ընդդիմադիրներին, լրագրողներին, իրավաբաններին ու մարդու իրավունքների պաշտպաններին, ովքեր ԱԶԿ-ից տարբերվող տեսակետներով են հանդես գալիս:

Ագոստինին մտահոգիչ է համարել Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցող իրադարձությունները՝ կոչ անելով Թուրքիային՝ հարգել մարդու հիմնարար իրավունքները: Նա կարծիք է  հայտնել, որ այս առումով Թուրքիայի վրա անհրաժեշտ է ճնշում գործադրել:

Իսկ "İnternational Fellowship of Reconciliastion" -ի խոսնակ Դերեք Բրեթը քննադատել է այն հանգամանքը, որ երկրի քրդաբնակ շրջաններում տեղի ունեցող մարդու իրավունքների խախտումների դեմ պայքարող իրավապաշտպանները Թուրքիայում որակվում են որպես ահաբեկիչներ:

Բրեթը կոչ է արել Թուրքիային՝ ընդունել և  թույլ տալ, որպեսզի  Եվրամիության դիտորդները այդ խախտումների վերաբերյալ հետաքննություն անցկացնեն: Բրեթը նաև ընդգծել է, որ «ահաբեկչության դեմ պայքարի» անվան տակ Թուրքիան իրականում ոտնահարում է միջազգային իրավունքի սկզբունքները:

 


 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}