• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 02:26
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական08:57, 21 Հունիս 2016

Թուրքիա մուտք գործելիս ձերբակալվել է թուրքական Hurriyet թերթի Նյու Յորքի թղթակիցը

Թուրքիա մուտք գործելիս ձերբակալվել է թուրքական Hurriyet թերթի Նյու Յորքի թղթակիցը

Թուրքիա մուտք գործելիս Աթաթուրքի անվան օդանավակայանում ձերբակալվել է թուրքական « Hurriyet»առաջատար թերթեր Նյու Յորքի թղթակից և ներկայացուցիչ Ռազի Ջանիքլիգիլը:

Ըստ թուրքական «Zaman» թերթի կայքի` հայտնի  լրագրողը ընտանիքի հետ միասին Ստամբուլ էր եկել արձակուրդն այնտեղ անցկացնելու նպատակով: Նշվում է, որ Ջանիքլիգիլի ձերբակալությունը ամենայն հավանականությամբ կապված է սոցցանցերում վերջինիս կատարած գրառումների և ակտիվ գործունեության հետ:

Լրագրողը վերջին շրջանում հաճախակի է գրառումներ կատարել թուրք մեծահարուստ Ռեզա Զարրաբի` ԱՄՆ-ում շարունակվող դատավարության վերաբերյալ:

Նշենք, որ 2013 թվականի դեկտեմբերի 17-ին երկրում պայթած կոռուպցիոն սկանդալի արդյունքում ձերբակալվելուց և մի քանի ամիս հետո ազատ արձակվելուց հետո Ռեզա Զարրաբը հեռացել էր Թուրքիայից:  Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն , Զարրաբը, համատեղ բիզնես ծրագրեր է իրականացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ընտանիքի անդամների հետ:

Աղբյուրը ավելացրել է նաև, որ երկրում մամուլի ազատության վիճակը չափազանց մտահոգիչ է` հիշեցնելով որ մամուլի ազատության ցուցանիշով Թուրքիան զբաղեցնում է 151-րդ տեղը` 180 երկրների շարքում:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը գրեթե ամեն օր քննադատվում է մամուլի վրա գործադրվող ճնշումների համր այնպիսի երկրների ու կազմակերպությունների ղեկավարների կողմից, ինչպիսիք են Եվրամիությունը, ԱՄՆ-ը, Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունը:    

Թուրքական մամուլում հայտնված նոր տեղեկությունների համաձայն` ժամեր առաջ դատախազությունում ցուցմունք տալուց հետո Ջանիքլիգիլը բաց է թողնվել:

Մինչ լրագրողը բաց կթողնվեր ձերբակալության փաստի առնչությամբ քննադատական հայտարարություն է տարածել ՄԱԿ-ի Լրագրողների միությունը (UNCA):

«Այսօր Ստամբուլում ձերբակալվել է թուրքական մեդիադաշտում գործող Hürriyet թերթի լրագրողը սոցցանցերում թուրք պաշտոնյաների վերաբերյալ արած գրառումների պատճառով: UNCA –ն այս իրողությունը մամուլի ազատության մտահոգիչ ոտնահարում է համարում»,- ասված է եղել հայտարարության մեջ:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}