• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 02:26
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական07:59, 23 Հունիս 2016

Մեջլիսի հայ պատգամավորը դատի է տվել թուրք ազգայնականներին հայատյաց արտահայտությունների համար

Մեջլիսի հայ պատգամավորը դատի է տվել թուրք ազգայնականներին հայատյաց արտահայտությունների համար

Թուրքիայի խորհրդարանական ընդդիմադիր ուժերից «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը դիմել է դատարան: Նա դատական հայց է ներկայացրել ուլտրաազգայնական «Ուլքու օջաքլար» կազմակերպության անդամների դեմ, որոնք հրապարակայնորեն հնչեցրել են հայատյաց արտահայություններ: Ի դեպ, «Ուլքու օջաքլար»-ը հայտնի է «Գորշ գայլերի» հետ ունեցած սերտ կապերով: 

Ինչպես հաղորդում է թուրքական  «Wanhaber» լրատվական կայքը, վերոհիշյալ կազմակերպության անդամները Ստամբուլում գերմանական հյուպատոսարանի առաջ կազմակերպված բողոքի ցույց ժամանակ վանկարկել են հետևյալ լոզունգը՝ «Ամենալավ հայը, մեռած հայն է»:

Բողոքի ակցիան «Ուլքու օջաքլար»-ի անդամները կազմակերպել էին այն բանից հետո, երբ  Գերմանիայի Բունթեսթագը (խորհրդարան) ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող օրինագիծ: Ակցիայի մասնակիցները ծածանել էին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները:

Ըստ Փայլանի` բողոքի ցույցի ժամանակ  հայատյաց բովանդակությամբ մի շարք այլ արտահայտություններ ևս հնչեցվել են, որոնք պարունակել են բացահայտ սպառնալիքներ՝ ուղղված հայ ժողովրդին:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}