Իրավական09:16, 18 Հուլիս 2016
Թուրքիայում 7.850 ոստիկանից առգրավել են զենքերը և կասեցրել նրանց ծառայությունը

Հեղաշրջման փորձի տապալումից հետո Թուրքիայի բոլոր ուժային կառույցներում հետաքննություններ ու գործողություններ են սկսվել:
Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` վերոնշյալ գործողությունների շրջանակներում երկրի տարբեր նահանգներում ընդհանուր առմամբ 7.850 ոստիկան է ժամանակավորապես հեռացվել պարտականությունների կատարումից: Նրանց շարքերում շատ են ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները:
Բոլոր նահանգների ոստիկանական բաժանմունքներին ցուցակներ են ուղարկվել, որոնցում նշված է եղել այն ոստիկանների անունները, որոնց ծառայողական պարտականությունները պիտի կասեցվեն, մինչև հետաքննության ավարտը: Դրանից հետո կորոշվի վերջիններիս հետագա ճակատագիրը:
Նշվում է, որ այդ ծառայողներից առգրավվել են իրենց ամրակցված զենքերն ու վկայականները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |