Իրավական07:52, 22 Հուլիս 2016
Թուրքիայի խորհրդարանը հաստատեց արտակարգ դրությունը

Թուրքիայի խորհրդարանը հաստատել է երկրում եռամսյա արտակարգ դրություն հաստատելու մասին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշումը: Այն ուժի մեջ է մտնում հուլիսի 21-ից սկսած:
Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ օրինագծին կողմ է քվեարկել 346 պատգամավոր, դեմ՝ 115-ը: Կողմ են քվեարկել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) և «Գորշ գայլեր»-ի քաղաքական թևը համարվող ընդդիմադիր «Ազգայնական շարժում կուսակցության» (MHP-ԱՇԿ) պատգամավորները:
Իսկ երկրի գլխավոր ընդիմադիր ուժը՝ «Ժողովրդահանրապետական» (CHP-ԺՀԿ) կուսակցությունը և քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) պատգամավորները դեմ են քվեարկել:
Նախօրեին օրինագծի վերաբերյալ CHP-ի դռնփակ քննարկումից հետո կուսկացության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել էր, որ իր ղեկավարած կուսակցությունը գործում է հանուն ժողովրդավարության, մինչդեռ MHP-ի ղեկավար Դևլեթ Բահչելին արտակարգ դրություն սահմանելու որոշումը դրական էր գնահատել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |