• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 02:26
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական07:04, 27 Հուլիս 2016

Էրդողանին քննադատող թուրք պրոֆեսորը իսկույն հեռացվել է ուղիղ եթերից

Էրդողանին քննադատող թուրք պրոֆեսորը իսկույն հեռացվել է ուղիղ եթերից

Թուրքիայում ուղիղ եթերից հեռացվել է Էրդողանին և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ-AKP) քննադատող պրոֆեսորը: Թուրքական «Birgün» թերթի կայքի համաձայն՝ Մարմարայի համալսարանի դասախոս, դոկտոր, պրոֆեսոր Նուրշեն Մազըջըն, հյուրընկալվել է «Habertürk» հեռուստաընկերությանը, մասնակցել է «Enine Boyuna» հաղորդաշարին:

Ուղիղ եթերով հեռարձակվող այդ հաղորդման ընթացքում Մազըջըն անդրադարձել է  հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջման փորձին: Նա կարծիք է հայտնել, որ նախագահ Էրդողանի կողմից ժողովրդին ուղղված փողոց դուրս գալու կոչը սխալ քայլ էր, քանի որ տվյալ պահին նրանց անվտանգությունը չէր կարող ապահովվել:

«Այն գիշեր բոլոր մահացածների կյանքը առնվազն նույն չափով կարևոր է, որքան Թայիփ Էրդողանի կյանքը», - նկատել է Մազըջըն:

Պրոֆեսորը նաև հրաժարվել է «շեհիթ» (նահատակ) կոչել այդ օրը զոհվածներին՝ պատճառաբանելով, որ դա կրոնական բովանդակություն ունեցող բառ է և ինքը, որպես գիտնական, իրավունք ունի հրաժարվել այդ բառի կիրառումից:

Հաղորդմանը ներկա գտնվող ԱԶԿ-ական ներկայացուցիչների և Մազըջըի միջև բանավեճ  է ծավալվել. իշխանամետները պրոֆեսորից  պահանջել են ներողություն խնդրել իր խոսքերի համար, իսկ Մազըջըն համառորեն պնդել է իր տեսակետը:

Գովազդային ընդմիջումից հետո Նուրշեն Մազըջըն այլևս չի մասնակցել հաղորդմանը: Ավելի ուշ Մարմարայի համալսարանը միջադեպի վերաբերյալ սոցիալական ցանցերում հայտարարություն է տարածել: Ըստ այդմ՝  դեպքի առթիվ պրոֆեսոր Նուրշան Մազըջըի դեմ իրավական և վարչական հետապնդումներ են սկսվել:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}