• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 01:21
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական07:34, 28 Հուլիս 2016

Հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում ձերբակալությունների ալիքը հասել է գործարարներին

Հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում ձերբակալությունների ալիքը հասել է գործարարներին

Թուրքիայում ռազմական հեղաշրջման տապալումից հետո հուլիսի 20-ին հայտարարված եռամսյա արտակարգ դրության շրջանակներում իշխանությունները շարունակում են Ֆեթուլլահ Գյուլենի հետ առնչվող  ամենատարբեր կազմակերպությունների գործունեության արգելումն ու մարդկանց ձերբակալությունները:

Էրդողանի քաղաքական ախոյան, իսլամական քարոզիչ, Ֆեթուլլահ Գյուլենի հետ առնչվող առողջապահական հաստատությունների, արհմիությունների դպրոցների ու համալսարանների գործունեության կասեցումից հետո հիմա էլ սկսել են ձերբակալել Գյուլենի հետ կապ ունեցող գործարարներին: 

Ըստ թուրքական «Mİlliyet»  թերթի կայքի` իշխանությունների կողմից գյուլենականների դեմ իրականացվող պայքարի շրջանակներում ձերբակալվել են գործարարներ Մեհմեթ Ալի և Ունալ Թաքմաքլը եղբայրները, որոնք հանդիսանում են «Ուղուր» ընկերությունների խմբի սեփականատերերը: Աղբյուրը նշում է, որ այս գիշեր տեղի ունեցած դատական նիստի ժամանակ գործարար եղբայրներին կալանավորելու որոշում է կայացվել:

Հիշեցնենք, որ Թուրքիայում արտակարգ դրության հայտարարումից հետո փակվել է 35 առողջապահական հաստատություն, 934 դպրոց, 109 ուսանողական հանրակացարան, 104 հիմնադրամ, 1025 միություն, 15 համալսարան և 19 արհմիություն: Նշյալ բոլոր կազմակերպությունների անունները այս կամ այն կերպ կապվում են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքական հակառակորդ, իսլամական հայտնի քարոզիչ ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենի հետ, ով թուրքական իշխանությունների կողմից մեղադրվում է հուլիսի 15-ին Թուրքիայում անհաջող հեղաշրջման փորձը նախաձեռնելու մեջ:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}