• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 01:21
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական07:25, 29 Հուլիս 2016

Թուրքիայում շարունակվում է գյուլենականների «որսը»

Թուրքիայում շարունակվում է գյուլենականների «որսը»

Թուրքիայում շարունակվում են ձերբակալությունները, որոնք սկսվել էին հուլիսի 15-ին կատարված ռազմական հեղաշրջման փորձից հետո: Ձերբակալությունների ալիքն արդեն հասել է գործարար շրջանակներին:

Թուրքական «Hurriyet» թեթրի կայքը հայտնում է, որ «Ֆեթուլլահի ահաբեկչական կազմակերպության»  (թուրքական մամուլը իսլամի հայտնի քարոզիչ, ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի ստեղծած գյուլենական շարժումն այսպես է անվանում) գործով հետաքննության շրջանակներում ձերբակալվել է Կայսերիի արդյունաբերական պալատի նախագահ և «Boydak Holding» ընկերության  գործադիր խորհրդի նախագահ Մուստաֆա Բոյդակը: Նա մեղադրվում է Գյուլենական համայնքի անդամ լինելու և  համայնքին ֆինանսավորելու մեջ: Բացի նրանից ձերբակալվել են Բոյդակ ընտանիքի ևս 5 անդամ, որոնց թվում են Մուստաֆա Բոյդակի կինը՝ Այշե Բոյդակը, «Boydak Holding»-ի գործադիր խորհդի ադամ Շյուքրյու Բոյդակը և կազմակերպության տնօրեններից՝ Հալիթ Բոյդակը: Հետախուզվում են ընտանիքի ևս 3 անդամ:

«Boydak Holding»-ը հիմնադրվել է 1957 թվականին: Նրան են պատկանում 41 ընկերություններ 8 տարբեր ոլորտներում: «Boydak Holding»-ի արտադրանք արտահանվում է շուրջ 140 երկիր, իսկ աշխատողների թիվը հասնում է մոտ 14 հազարի: Այն, ըստ Ստամբուլի արդյունաբերական պալատի տվյալների՝ Թուրքիայի ամենամեծ արդյունաբերական կազմակերպությունների ցանկում զբաղեցնում է 7-րդ տեղը:

Նշենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ էր կատարվել: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեղաշրջման անհաջող փորձից հետո  հայտարարել է, որ դրա հետևում կանգնած է Ֆեթուլլահ Գուլենը և նրա ղեկավարած շարժումը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}