Իրավական13:45, 08 Օգոստոս 2016
Պոլսահայ լրագրողի անձնագրի առգրավման հարցով Գարո Փայլանը դիմել ՆԳ նախարարին
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» անդամ, (HDP-ԺԴԿ) պոլսահայ պատգամավոր Գարո Փայլանը պոլսահայ լրագրող Հայկո Բաղդատի անձնագիրն առանց հիմնավորման առգրավելու փաստի առնչությամբ գրավոր դիմում է ներկայացրել Ներքին գործերի նախարար Էֆքան Ալային: Թուրքական «Birgun» լրատվական կայքը տեղեկացմամբ՝ ոստիկանությունը Հայկո Բաղդատի անձնագիրն առգրավել էր Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում, երբ Բաղդատը արտերկրից վերադարձել էր Ստամբուլ:
Նշվում է, որ ոստիկանները Բաղդատի անձնագիրն առգրավելիս որևէ հիմնավորում չեն ներկայացրել, պարզապես նշել են, որ այդ մասին լրագրողը կիմանա մոտ օրերին:
Այս առնչությամբ Փայլանը Ներքին գործերին նախարարին խնդրել է պարզաբնումներ տալ հետևյալ հարցերին.
- Լրագրողների անձնագրերը ի՞նչ հիմնավորմամբ են առգրավվում և ի՞նչ իրավական կարգով է դա կատարվում:
- Ովքե՞ր են այն մարդիկ, ում անձնագրերը առգրավվել կամ առգրավվելու են հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո:
- Արդյո՞ք որևէ հետաքննություն սկսվել է այն լրագրողների նկատմամբ, որոնց անձնագրերը առգրավվել են:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։
Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |