Իրավական10:38, 23 Օգոստոս 2016
ԱՄՆ պատվիրակությունը Թուրքիայում քննարկում է Գյուլենի արտահանձման հարցը

Իսլամի հայտնի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենին արտանահձնելու հարցով Թուրքիա մեկնած 4 հոգանոց ամերիկյան պատվիրակությունն արդեն սկսել է բանակցությունները թուրք պաշտոնյա անձանց հետ:
Ինչպես հաղորդում է թուրքական «Milliyet» թերթի կայքը, ամերիկյան պատվիրակության մեջ մտնում են արդարադատության նախարարության 3 ներկայացուցիչ, մեկ ներկայացուցիչ էլ կա ԱՄՆ-ի պետքարտուղարությունից:
Ամերիկյան պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Թուրքիայի արդարադատության նախարարության միջազգային իրավունքի և արտաքին հարաբերությունների վարչության պաշտոնյաների հետ:
Սպասվում է, որ կողմերի միջև բանակցությունները և հանդիպումները կտևեն 2 օր, որոնց ընթացքում կուսումնասիրվեն այն 4 փաթեթ փաստաղթերը, որոնք Թուրքիան ուղարկել էր ԱՄՆ՝ պահանջելով արտահանձնել Գյուլենին:
Նշվում է, որ ամերիկյան պատվիրակությանը թուրքական կողմից կներկայացվեն փաստեր, որոնք ապացուցում են, որ Գյուլենը կապ է ունեցել Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի հետ:
Հիշեցնենք, որ վերջերս Գյուլենը ֆրանսիական «La monde» պարբերականի համար գրած հոդվածում, խոսելով թուրքական իշխանությունների կողմից իրեն առաջադրած մեղադրանքների մասին ասել էր.
«Ինձ ուղղված մեղադրանքների 10-ից 1-ը թող հիմնավորեն, երդվում եմ, ինքս կվերադառնամ Թուրքիա»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |