Իրավական13:56, 24 Օգոստոս 2016
Թուրքիայում ձերբակալությունների ալիքը հասել է նախկին ֆուտբոլիստներին

Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազությունը հետաքննություն է Թուրքիայի ֆուտբոլի ոլորտում գյուլենականներին բացահայտելու և ձերբակալելու ուղղությամբ:
Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի` հետաքննության շրջանակներում Թուրրքիայում ահաբեկչական հայտարարված և FETÖ (Ֆեթոլահական ահաբեկչական կազմակերպություններ) անունը ստացած կազմակերպությունների անդամ լինելու մեղադրանքով «Գալաթասարայ» ֆուտբոլային ակումբի 4 նախկին ֆուտբոլիստներ Հաքան Շուքյուրի, Արիֆ Էրդեմի, Իսմաիլ Դեմիրիզի, և Ուղուր Թութունեքերի նկատմամբ ձերբակալության որոշում է կայացվել: Հաղորդվում է, որ Իսմաիլ Դեմիրիզն արդեն ձերբակալվել է, իսկ մյուս 3 ֆուտբոլիստներրին չի հաջողվել ձերբակալել, քանի որ վերջինները գտնվում են արտերկրում:
Հիշեցնենք, որ իսլամի հայտնի քարոզիչ, Էրդողանի քաղաքական հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենը թուրքական իշխանությունների կողմից մեղադրվում է հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը նախաձեռնելու մեջ: Գյուլենը, սակայն, հերքել է իր մասնակցությունը տապալված հեղաշրջմանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |