Իրավական09:19, 13 Սեպտեմբեր 2016
Թուրքիայի արդարադատության նախարարությունը ԱՄՆ-ից պահանջում է կալանավորել Գյուլենին

Թուրքիայի արդարադատության նախարարությունը իսլամի հայտնի քարոզիչ, գյուլենական շարժման առաջնորդ, ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենին ժամանակավորապես կալանավորելու հարցով դիմել է ԱՄՆ-ին: Այս մասին տեղեկացնում է թուրքական իշխանամետ «Sabah» թերթի կայքը:
Թուրքիայի արդարադատության նախարարությունը գյուլենական համայանքի ղեկավարին (իսկ այդ համայնքը թուրքական մամուլում ներկայացվում է որպես «Ֆեթուլլահականների ահաբեկչական կազմակերպություն» (FETÖ)) ձերբակալելու պահանջը հիմնավորել է այն փաստարկով, թե հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը կատարվել է նրա հրահանգով:
«Այս անձը որոնվում է որպես Թուրքիայում կատարաված մի շարք հանցագործությունների և 2016 թվականի հուլիսի 15-ին իրականացված ռազմական հեղաշրջման փորձի կարգադրիչ»,- նշված է պահանջագրում:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ պահանջագրին կից ամերիկյան կողմին է ներկայացվել նաև թուրքական դատարանի կողմից Գյուլենին ձերբակալելու մասին որոշումը: ԱՄՆ-ին ներկայացված դիմումի մեջ ներառվել են նաև հեղաշրջման փորձի հետաքննության շրջանակներում վկաների ցուցմունքները, որոնք վկայում են, որ հեղաշրջում անելու կարգադրություններն արել է հենց Գյուլենը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |