Իրավական10:14, 11 Հոկտեմբեր 2016
Քըլըչդարօղլուին մինչև 2 տարի 8 ամիս ազատազրկում է սպառնում

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ - CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ 4 ամսից մինչև 2 տարի 8 ամիս ազատազրկման պահանջով մեղադրական եզրակացություն է կազմվել: Թուրքական «Cumhuriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Քըլըչդարօղլուն մեղադրվում է Էրդողանի որդուն «հրապարակայնորեն վիրավորելու» մեջ:
Ավելի վաղ ԺՀԿ առաջնորդին մեղադրանք էր առաջադրվել՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և նրա որդի Բիլալ Էրդողանին վիրավորելու համար: Այնուհետև նախագահ Էրդողանը հետ էր վերցրել իր բողոքը, և գործն այս մասով կարճվել էր:
Այժմ Քըլըչդարօղլուին առաջադրված մեղադրանք ու պահանջվող պատժաչափը վերաբերում են միայն Բիլալ Էրդողանի բողոքին:
Ընդդիմադիր կուսակցապետը մեղադրվում է 2014թ. օգոստոսի 5-ին՝ նախագահական ընտրություններից 5 օր առաջ, Ստամբուլի Աթաթուրք օդանավակայանում ունեցած ելույթի ժամանակ Էրդողաններին վիրավորելու մեջ:
Կազմված մեղադրական եզրակացությունը ուղարկվել է Բաքըրքյոյի առաջին ատյանի քրեական դատարան: 15 օրվա ընթացքում դատարանը պարտավոր է կամ ընդունել վարույթ, կամ մերժել այն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |