Իրավական12:20, 12 Հոկտեմբեր 2016
Էրդողանի կարծիքով Թուրքիայի դատական համակարգն ավելի անկախ է, քան ամերիկյանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել թուրք դատավորների և դատախազների ժողովում: Թուրքական «Hurriyet» թերթի տեղեկացնում է, որ ելույթում Էրդողան ադրադարձել է «Ֆեթուլահական ահաբեկչական կազմարկերպությանը» (թուրքական մամուլում այդպես է անվանվում հայտնի կրոնական գործիչ ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի հիմնած համայնքը: Վերջինս մեղադրվում է Թուրքիայում ռազմկանա հեղաշրջման փորձ անելու մեջ):
Էրդողան նշել է, որ հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո 3456 դատավոր և դատախազ ազատվել էր աշխատանքից: Նրանցից 198-ը որոշ ժամանակ անց վերադարձել են իրենց պաշտոնին, քանի որ կատարված հետաքննության արդյունքում պարզվել էր, որ նրանց նկատմամբ գյուլնականների հետ կապ ունենալու կասկածանքներն անհիմն են:
Էրդողանն անդրադարձել է նաև Գյուլենի արտահանձման խնդրին՝ նշելով. «Երբ ԱՄՆ-ը Թուրքիայից պահանջում է ահաբեկիչներ արտահանձնել, մենք տալիս ենք, իսկ, տեսեք, նրանք այդպիսի մի ահաբեկչի չեն ուզում մեզ հանձնել»:
Էրդողանն ընդգծել է, որ այսուհետև նմանատիպ պահանջների դեպքում իշխանությունները որոշումներ չեն կայացնի, այլ դրա իրավունքը կփոխանցեն դատական համակարգին: Դիմելով դատավորներին նախագահն ասել է.«Մենք որոշում չենք կայացնի, մինչև դուք դա չանեք: Այսուհետև այդպես է լինելու»:
Էրդողանը, խոսելով ԱՄՆ-ի դատական համակարգի մասին նշել է, որ Թուրքիայի դատական համակարգն ավելի անկողմանակալ և անկախ է, քան ամերիկյանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |