• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 01:21
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական09:53, 13 Հոկտեմբեր 2016

Թուրքիայում օտարալեզու թերթերի համար օրենքով սահմանափակումներ են սահմանվել

Թուրքիայում օտարալեզու թերթերի համար օրենքով սահմանափակումներ են սահմանվել

Թուրքիայում հրատարակվող այն թերթերը, որոնք միայն մասամբ են թուրքերեն, այլևս պետական ու պաշտոնական կառույցների հայտարարություններն ու գովազդները հրապարակելու իրավունք չեն ունենա: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է  ազգային փոքրամասնություններին՝ հայերին, քրդերին, հույներին, հրեաներին պատկանող թերթերին:

Թեմային անդրադարձել է թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի թղթակից Այշե Յըլդըրըմը: Վերջինս նկատել է տալիս, որ արտակարգ դրության ռեժիմի շրջանակներում ընդունված այս որոշումը 1920-ականներին Թուրքիայում սկիզբ առած «Քաղաքացի, թուրքերեն խոսիր» շարժման մի  նոր բռնկումն է:

Յըլդըրըմն իր «Քաղաքացի, թուրքերեն գրիր» խորագրով հոդվածում նշում է, որ Թուրքիայի փոքրամասնություններին պատկանող թերթերը ևս, փաստորեն,  դարձան արտակարգ դրության ռեժիմի զոհը:

«Կամ ինձ հետ ես, կամ գրողի ծոցը գնա» սկզբունքով մամուլը միատարր դարձնել ցանկացող իշխանությունների վերջին քայլը եղավ պաշտոնական հայտարարությունների և գովազդների նոր կանոնակարգի հռչակումը, որը դեմ է սահմանադրության հիմնական սկզբունքներին», - գրում է հեղինակը:

Պարզաբանենք, որ նշյալ որոշման շրջանակներում Թուրքիայում լույս տեսնող «Ակոս», «Նոր Մարմարա», «Ժամանակ», «Շալոմ», «Իհո» և այլ հայկական, քրդական, հունական թերթերն այլևս չեն կարող հրապարակել բնակկառավարման վարչության, մամուլում գովազդների գործակալության, տարբեր հասարակական կազմակերպությունների, զանազան հիմնադրամների, ՏԻՄ մարմինների կողմից տրվող հայտարարություններն ու գովազդները:

Որոշումը վերաբերում է նաև անգլերեն լույս տեսնող «Hürriyet Daily News» և «Daily Sabah» և այլ նմանատիպ պարբերականներին:

«Իշխանությունները, որ ցանկանում են մեկ հարվածով մի քանի թռչուն սպանել, այսպիսով պաշտոնականացնում են ձուլման քաղաքականությունը», - գրում է Այշե Յըլդըրըմը:

Նշենք, որ Թուրքիայի փոքրամասնություններին պատկանող թերթերին արգելվել էր պաշտոնական հայտարարություններ հրապարակել դեռևս 1980թ. սեպտեմբերի 12-ի հեղաշրջումից հետո: Սակայն  2011թ. օգոստոսի 28-ին այն ժամանակվա Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել էր վերականգնել ոչ թուրքերեն թերթերի այդ իրավունքը:

Ազգային փոքրամասնությունների համայնքների և հիմնադրամների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Էրդողանը վստահեցրել էր, որ օտարալեզու թերթերի՝ պաշտոնական հայտարարություններ հրապարակելու իրավունքը օրինականացնելու համար օրենսդրական փոփոխություններ կկատարվեն: Սակայն այդ փոփոխությունները այդպես էլ չկատարվեցին:

Ընդհակառակը, վերջին որոշմամբ լիովին իրավական հիմքի վրա դրվեց այլալեզու թերթերում պաշտոնական հայտարարություններ և գովազդներ չհրապարակելու միտումը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}