Իրավական10:31, 20 Հոկտեմբեր 2016
Հեղաշրջման փորձի օրը Թուրքիայում այսուհետև կլինի ոչ աշխատանքային

Թուրքիայի ազգային մեծ ժողովը (ԹԱՄԺ) հուլիսի 15-ը ոչ աշխատանքային օր հռչակելու որոշում է ընդունել:
Թուրքական իշխանամետ «Sabah» թերթի կայքը հայտնում է, որ խորհրդարանը հաստատել է հուլիսի 15-ը, որպես «Ժողովրդավարության և ազատության» օր, ոչ աշխատանքային դարձնելու մասին օրինագիծը: Մեկ այլ որոշմամբ՝ խորհրդարանը Անկարա նահանգի Քազան գավառն անվանափոխվել է Քահրաման Քազանի (Հերոս Քազան):
Նշենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում հեղաշրջման փորձ էր կատարվել, որը ճնշվել էր ժողովրդի դիմադրության օգնությամբ: Այդ պայքարը Թուրքիայում իշխանության և մամուլի կողմից անվանվեց ժողովրդավարության և ազատության հաղթանակ ընդդեմ ահաբեկչության:
Բնակչությունը առաջինը դիմադրություն ցույց տվեց հենց Քահրամանքազանի վերանվանված Քազան շրջանում, որտեղ գտնվում էր հայտնի Աքընջը ռազմաօդային բազան: Շուրջ 8 հազար քաղաքացի գրոհել էր ռազմաբազան՝ F-16 կործանիչները թռիչքը խոչընդոտելու համար: Միայն ռազմաբազայում սպանվել էր 7, իսկ շրջանում 10 քաղաքացի, 59-ը վիրավորվել էր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |