• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 01:21
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական11:31, 24 Հոկտեմբեր 2016

Թուրքիայի տեքստիլ գործարաններում սիրիացի երեխաներ են շահագործվում

Թուրքիայի տեքստիլ գործարաններում սիրիացի երեխաներ են շահագործվում

BBC-ի՝ լրագրողական հետաքննություն իրականացնող «Panorama» նախագծի թիմը բացահայտել է, որ Թուրքիայի տեքստիլ արդյունաբերությունում անբարենպաստ պայմաններում  սիրիացի երեխաներ են աշխատում: Թուրքիայի արտահանող ընկերությունների գործարաններում գաղտնի նկարահանումներ իրականացրած լրագրողական խումբը փախստական երեխաների շահագործման բազմաթիվ փաստեր է արձանագրել:

Այդ գործարանների արտադրած հագուստն այնուհետև արտահանվում է Մեծ Բրիտանիա և վաճառվում «Marcs  and Spencer» ընկերության և «ASOS» օնլայն - խանութի, ինչպես նաև՝ «Zara & Mango» ընկերության կողմից:

Բոլոր նշյալ ընկերությունները պնդում են, թե իրենք ուշադրությամբ հսկում են իրենց ներկայացրած ապրանքների արտադրության ընթացքն ու բոլոր օղակները, և համոզված են, որ իրենց հագուստի արտադրությունում սիրիացի երեխաներ չեն աշխատում և չեն շահագործվում:

Մինչդեռ «Panorama»-ի թիմը պարզել է, որ  հագուստի արտահանմամբ զբաղվող ընկերությունների գործարաններում և արհեստանոցներում բազմաթիվ չափահաս և անչափահաս սիրիացիներ են աշխատում: Նրանք հիմնականում գրանցված չեն, քանի որ Թուրքիայում աշխատելու թույլտվություն չունեն:

Փախստականներն աշխատում են օրական 12 ժամ, մեկ ժամվա աշխատանքի համար նրանց վճարում են շուրջ 3.75 թուրքական լիրա (շուրջ 1.25 դոլար): Այդ աշխատավարձը անհամեմատ ավելի ցածր է,  քան Թուրքիայում սահմանված նվազագույն ժամավճարն է:

Սիրիացներից մեկը լրագրողներին պատմել է, որ գործարաններում իրենց շատ վատ են վերաբերվում, իսկ եթե գաղթականների հետ որևէ բան է պատահում, նրանց ուղղակի անպետք լաթի պես մի կողմ են նետում:

«Panorama»-ն արձանագրել է, որ, օրինակ, «Zara & Mango» -ի համար արտադրվող ջինսե տաբատների մշակման ժամանակ թունավոր քիմիական նյութեր են օգտագործվում, սակայն այդ ընթացքում բանվորները դիմակներ չեն կրում:

«Panorama»-ի լրագրողներից մեկը պատմում է. «Շատերն ինձ պատմեցին, որ ստիպված են շատ ցածր աշխատավարձով աշխատել սարսափելի աշխատանքային պայմաններում: Նրանք հասկանում են, որ իրենց շահագործում են, սակայն դրա դեմ ոչինչ անել չեն կարող»:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}