• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 01:01
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական07:51, 01 Նոյեմբեր 2016

HRW: «Թուրքիայում կառավարության և նախագահի կիրառած բռնությունները սաստկանում են»

HRW: «Թուրքիայում կառավարության և նախագահի կիրառած բռնությունները սաստկանում են»

«Human Rights Watch» (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ Թուրքիայում հետզհետե սաստկանում են կառավարության ու նախագահի կողմից կիրառվող բռնությունն և ճնշումները, բացահայտորեն խախտվում են մարդու հիմնարար իրավունքները՝ խոսքի և մամուլի ազատություն, դատական թափանցիկություն, անվտանգության իրավունք և այլն:

«BBC Türkçe» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ «HRW»-ն հայտարարություն է տարածել վերջին երկու օրում Թուրքիայում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ:

Հայտարարությունում հատկապես անդրադարձ է կատարվել ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի դեմ կազմակերպված գործողությանը, Դիարբեքիրի համաքաղաքապետների ձերբակալությանը, ինչպես նաև՝ նախորդ շաբաթ 15 քրդական լրատվամիջոցների գործունեության դադարեցմանը:

Ըստ HRW տնօրենի՝ քաղաքապետների ձերբակալություններն ու անկախ մամուլի դեմ կիառվող բռնությունները վկայում են, որ Թուրքիայի քաղաքական ղեկավարները չեն հարգում անգամ ամենատարրական ժողովրդավարության սկզբունքները:

«Մենք բազմիցս ապացուցել ենք, որ Թուրքիայում ահաբեկչության հետ կապված հետաքննությունները ընթանում են քաոսային և կամայական սկզբունքով՝ առանց կոնկրետ ապացույցների և դատական գործընթացի կարգի պահպանման: Ժողովրդական ճանապարհով իշխանության եկած տեղական իշխանությունների դատապարտումն՝ առանց ապացույցների առկայության, նշանակում է խլել հազարավոր ընտրողների ընտրելու իրավունքը և անարդարացիորեն պատժել ընտրված ղեկավարներին»,-ասված է կազմակերպության հայտարարությունում:

«HRW»-ի՝  Թուրքիայի հարցերով պատասխանատու տնօրեն Էմմա Վեբը նշել է, որ հեղաշրջման փորձից հետո ավելի քան 160 մեդիա կառույց է փակվել: «Մնացել են միայն մի քանի ընդդիմադիր ձայներ, որոնք դեռ դաժանաբար չեն լռեցվել», -հավելել է  Վեբը:

Հրապարակված օրենքի ուժ ունեցող որոշումների շրջանակներում շուրջ 1200 ակադեմիկոս և 10.000 հանրային ծառայող զրկվել են իրենց աշխատանքից: Ձերբակալվածների և նրանց փաստաբանների հանդիպումները համապատասխան հրահանգի համաձայն ձայնագրվում են:

Կազմակերպությունը հիշեցրել է, որ   Թուրքիան Եվրախորհրդի և ԵԱՀԿ-ի անդամ է և պարտավոր է հարգել «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի» և մի շարք այլ իրավական համաձայնագրերի դրույթները:

 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}