Իրավական11:09, 02 Նոյեմբեր 2016
Թուրքիայում շարունակվում են մտավորականների ձերբակալությունները

Թուրքիայում ռազմական հեղաշրջման տապալումից հետո հուլիսի 20-ին հայտարարված եռամսյա արտակարգ դրության շրջանակներում իշխանությունները շարունակում են Ֆեթուլլահ Գյուլենի հետ առնչվող ամենատարբեր կազմակերպությունների գործունեության արգելումն ու մարդկանց ձերբակալությունները:
Իշխանությունների կողմից գյուլենականների դեմ իրականացվող պայքարի շրջանակներում 137 ուսուցչի ձերբակալելու որոշում է կայացվել:
Ըստ «Demokrathaber.com» լրատվական կայքի՝ նրանցից 31-ն արդեն բերման է ենթարվել, իսկ 22-ը գտնվում է արտասահմանում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել էր, որ հուլիսի 15-ին երկրում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո գյուլենականների դեմ սկսված հետաքննության շրջանակներում 32.000 մարդ է ձերբակալվել, ևս 70.000-ի նկատմամբ իրավական գործընթաց է տեղի ունենում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |