• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 01:01
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական09:53, 03 Նոյեմբեր 2016

Թուրքիան 21 հորիզոնականով նահանջել է «Օրենքի գերակայության ինդեքսում»

Թուրքիան 21 հորիզոնականով նահանջել է «Օրենքի գերակայության ինդեքսում»

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ - CHP)  Սամսունի նահանգային կառույցի նախագահ, փաստաբան Թուֆան Աքչագյոզը երկրում անօրինականությունների սաստկացման համար մեղադրել է Էրդողանին:

Աքչագյոզը տեղեկացրել է,  որ 2015թ. «Օրենքի գերակայության ինդեքսում» Թուրքիան նախորդ տարվա համեմատ նահանջել է 21 հորիզոնականով՝ 102 երկրների ցուցակում զբաղեցնելով  80-րդ տեղը:  Մինչդեռ նախորդ տարի Թուրքիան այս ցանկում 59-րդ հորիզոնականում էր:

«Բոլորս էլ պետք է նկատենք և իմանանք, որ մեր երկրի հիմնական խնդիրը հենց ինքը՝ Թայիփ Էրդողանն է: Ընդունենք, որ ժողովրդավարությանը չհավատացող, այն միայն որպես գործիք օգտագործող, օրենքի գերակայությունը երբեք չհանդուրժող մեկը այսօր որպես հանրապետության նախագահ նստած է Բաշթեփեում», - նշել է ընդդիմադիր գործիչը:

Աքչագյոզի կարծիքով՝ Էրդողանը հավատարիմ չէ անգամ իր սահմանադական երդմանը և ողջ ազգի շահերը պաշպանելու փոխարեն  սահմանադրությանը հակասող գործունեություն է ծավալում: Նա նշել է, որ Թուրքիայի նման գեղեցիկ երկիրը չի կարող զոհաբերվել Էրդողանի քաղաքական կրքերին:

Նշենք, որ վերոնշյալ հետազոտությունը կատարվել է «Համաշխարհային արդարության նախագծի» (World Justice Projecrt) կողմից, որին աջակցում են Թուրքիայի և մի շարք այլ երկրների իրավաբանական ասոցիացիաները: Օրենքի գերակայության տեսակետից աշխարհում առաջատարներ են Դանիան, Նորվեգիան, Շվեդիան, Ֆինլանդիան:

Հետազոտությունը ցույց է տվել նաև, որ յուրաքանչյուր երկրում որքան բարձր մակարդակի վրա է օրենքի գերակայությունը, այնքան ավելի բարձր է մեկ շնչին բաժին ընկնող ազգային եկամուտը, իսկ քաղաքացիներն իրենց ավելի ապահով և հանգիստ են զգում: Մինչդեռ երբ երկրում օրենքի գերակայությունն արհամարհվում է, ողջ ազգը դրանից վնաս է կրում:


 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}