• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 01:01
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական08:24, 04 Նոյեմբեր 2016

Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմի վիճակագրությունը

Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմի վիճակագրությունը

2016թ. հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջումից հետո Թուրքիայում սկսված պաշտոնանկություններն ու ձերբակալությունները ահռելի մասշտաբների են հասել: «Euronews»-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ առ այսօր ընդհանուր առմամբ աշխատանքից հեռացվել է 105.000 մարդ, բանտարկվել է 74.000. ձերբակալվել՝ 34.000 քաղաքացի:

Այս միջոցառումների շարքում ամենավերջինը երկուշաբթի օրը ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի դեմ կազմակերպված հատուկ գործողությունն էր, որի շրջանակներում ձերբակալվեցին թերթի 15 ղեկավար և աշխատակից:

Թուրքիայի ընդդիմադիր «ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ - CHP)՝ մարդու իրավունքների հարցերով պատասխանատու փոխնախագահ Զեյնեփ Ալթըօք Աքաթլըի կազմած զեկույցի համաձայն՝ օգոստոսի 17-ից սեպտեմբերի 17-ի ընթացքում հրապարակված ձերբակալությունների թիվն անցել է 50.000-ը:

 Այդ մեկ ամսվա ընթացքում շուրջ 40.000 հանրային աշխատողի դեմ հետաքննություն է սկսվել, ևս 93.000 մարդ հեռացվել է աշխատանքից: Արտակարգ դրության շրջանակներում ընդունված օրենքի ուժ ունեցող համար 675 որոշմամբ համալսարաններից հեռացվել է 1.267 ակադեմիկոս, իսկ սեպտեմբերի 1-ին աշխատանքից հեռացվել  է ևս 2.346 մտավորական:

Թուրքիայի Լրագրողների միության, Թուրքիայի Լրագրողների համայնքի և Թուրքիայի հեղափոխական աշխատավորների արհմիությունների կոնֆեդերացիայի հրապարակած տվյալների համաձայն՝ արտակարգ դրության շրջանակներում բանտարկվել է 133 լրագրող, իսկ 2.308 լրագրող անգործ է մնացել: Փակվել  է 16 հեռուստաալիք, 3 լրատվական գործակալություն, 47 թերթ, 16 ամսագիր, 23 ռադիոկայան և 26տպագրատուն:

Նշենք, որ Թուրքիայի արևմտյան գործընկերներն ու մի շարք իրավապաշտպան կառույցներ պարբերաբար իրենց դժգոհությունն ու մտահոգությունն են արտահայտում այս երկրում «անհավանական մասշտաբների հասնող զտումների» առթիվ: Եվրոպական երկրներն ու միջազգային կառույցները նշում են, որ Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմը չարաշահվում է՝ ընդդիմադիր ուժերի ձայները լռեցնելու համար:

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջման փորձի պատճառով Թուրքիայում 272 քաղաքացի էր զոհվել, 2.194 -ը՝ վիրավորվել: Դեպքից ընդամենը օրեր անց երկրում եռամսյա արտակարգ դրություն հայտարարվեց, որն այնուհետև երկարաձգվեց ևս 3 ամսով:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}