• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 01:01
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական10:23, 07 Նոյեմբեր 2016

Իտալական մամուլը դատապարտել է քուրդ պատգամավորների ձերբակալությունները

Իտալական մամուլը դատապարտել է քուրդ պատգամավորների ձերբակալությունները

Իտալական մամուլը արձագանքել է Թուրքիայում քրդական կուսակացապետների և պատգամավորների ձերբակալման ու բանտարկության դեպքերին: «BBC Türkçe»-ի տեղեկացմամբ՝ անվանի «Corriere della Sera» թերթի շապիկին է հատնվել ոստիկանության կողմից բռնությամբ բերման ենթարկվող Սեբահաթ Թունջելի լուսանկարը՝ «Բռնություն. Քրդամետ գործիչները բանտում են» մակագրությամբ: Իսկ բուն հոդվածը կրում է «Ձերբակալություններ Թուրքիայում: Եվրոպան մեղադրում է. ժողովրդավարությունը վիրավորված է»:

Թերթում տեղ է գտել նաև  Անտոնիո Ֆերարիի վերլուծական հոդվածը՝ «Բռնապետության հաստատման նպատակով վերջին արգելակն էլ ոչնչացվեց» վերնագրով:

«Թուրքիայի տեղի ունեցող դեպքերը սարսափելի են: Դրանք ընդամենը «մտահոգիչ ազդանշաններ չեն»՝ ինչպես կարծում էր Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը: Սուլթանի կացինը հարվածում է բոլորին, ով դեմ է դուրս գալիս նրա ծրագրերին», - ասված է հոդվածում:

Հեղինակը նշում է, որ Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ-HDP) միակ ուժն է, որը խանգարում է Էրդողանին՝ փոփոխել սահմանադրությունը և վերածվել Վիդելայի կամ Պինոչետի: Եվ հենց դա է պատճառը, որ ԺԴԿ առաջնորդներն ու անդամները բանտարկվում են:

Իտալական «Manifesto» թերթը ևս անդրադարձել է Թուրքիայի զարգացումներին: Թերթի շապիկին տեղ է գտել «Սուլթանություն» խոսուն անոնսը, իսկ թեմայի վերաբերյալ հոդվածը վերնագրվել է այսպես՝ «Էրդողանի նոր և իրական հարվածը. Թուրքիան գլխատեց քուրդ ընդդիմությանը»:

Իսկ «Il Sole 24 Ore» թերթում տեղ է գտել այն կարծիքը, թե Վաշինգտոնն ու Բրյուսելը ավանդության համաձայն իրենց բողոքն արտահայտելուց հետո էլ կշարունակեն աշխատել Անկարայի հետ:

Կաթոլիկ եկեղեցուն պատկանող «Avvenire»-ը գրում է.

«Ինչպես երևում է՝ Թուրքիան հասել է մի կետի, որտեղից այլևս հնարավոր չէ հետադարձ քայլ կատարել: Քանի որ երեկ տեղի ունեցած դեպքերից հետո կարող է  ներքին պատերազմ սկսվել կամ էլ լիովին կլռեցվեն բոլոր տեսակի ընդդիմադիր ուժերը»:

Հավելենք, որ Իտալիայի արտգործնախարար Պաոլո Ջենթիլոնին Twitter--ում կատարած մի գրառմամբ իր մտահոգությունն էր հայտնել  ԺԴԿ համանախագահ Դեմիրթաշի և կուսակցության մյուս պատգամավորների ձերբակալության առթիվ: «Իտալիան կոչ է անում հարգել մեջլիսի ընդդիմադիր գործիչների իրավունքները» ,- գրել էր նա:

Վարչապետ Մատտեո Ռենզին էլ հայտարարել էր, որ իրենք մեծ մտահոգությամբ են հետևում Թուրքիայում տեղի ունեցող զարգացումներն: Նա նշել էր, որ անընդունելի է պատգամավորների անձեռնամխելիության չեղարկման օգտագործումը քաղաքական նպատակներով:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}