Իրավական14:00, 10 Նոյեմբեր 2016
Թուրքիայում գյուլենականների հետ կապ ունենալու մեղադրանքով կալանավորվածների թիվը հասել է 36.000-ի

Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ երկրում գյուլենականների դեմ իրականացվող հետաքննության շրջանակներում մինչ այժմ կալանավորվել է 36.000 մարդ:
Ըստ թուրքական «birgun» թերթի կայքի` Բոզդաղի տեղեկություններով` 4.115 կասկածյալ էլ գտնվում են փախուստի մեջ, որոնք նույնպես մեղադրվում են գյուլենական համայնքի հետ կապեր ունենալու մեջ: Նրանցից 92-ը զինվորներ են, 213-ը՝ ոստիկան:
Թուրքական իշխանությունների համոզմամբ՝ հուլիսի 15-ի պետական հեղաշրջման փորձը նախաձեռնել ու կազմակերպել էին գյուլենականները:
Թուրքիայի արդարադատության նախարարը նաև նշել է, որ Թուրքիայի դատաիրավական համակարգից վերոնշյալ մեղադրանքներով մինչև օրս հեռացվել է 3.456 դատավոր և դատախազ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |