Իրավական11:28, 11 Նոյեմբեր 2016
Ստամբուլի օդանավակայանում ձերբակալվել է ընդդիմադիր թերթի ևս մեկ ղեկավար
Ստամբուլի օդանավակայանում ձերբակալվել է թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի գործադիր խորհրդի նախագահ Աքըն Աթալայը:
Թուրքական «sondakika» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ Աթալայը ձերբակալվել է Բեռլինից Ստամբուլ ժամանելուն պես: Նա կասկածվում է «ահաբեկչական կազմակերպության օգտին գործունեություն ծավալելու» մեջ:
Նշենք, որ Թուրքական դատախազությունը «Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության» (FETÖ`թուրքական մամուլում այսպես է կոչվում իսլամի հայտնի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հիմնած շարժումը) և «Քրդական բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) օգտին գործունեություն ծավալելու կասկածանքով թերթի նկատմամբ սկսված հետաքննության շրջանակներում որոշում էր կայացրել ձերբակալել խմբագրական և ղեկավար կազմի 13 անդամի: Նրանցից 9 անդամ, այդ թվում նաև գլխավոր խմբագրի՝ Մուրադ Սաբանջուն դատարանի որոշմամբ կալանավորվել էին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։
Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |