• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 00:00
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական13:42, 16 Նոյեմբեր 2016

Թուրքիայի իշխող կուսակցությունը ներկայացրել է սահմանադրական փոփոխությունների նախագիծը

Թուրքիայի իշխող կուսակցությունը ներկայացրել է սահմանադրական փոփոխությունների նախագիծը

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP-ԱԶԿ) սահմանադրական փոփոխությունների նախագծի նախնական տեքստը ներկայացրել է ընդդիմադիր «Ազգայնական շարժում կուսակցությանը» (MHP-ԱՇԿ): Այս մասին տեղեկացնում է թուրքական իշխանամետ «Sabah» թերթը:

Նախագծում որպես կառավարման համակարգ ընտրվել է նախագահական մոդելը, ըստ որի, գործադիր իշխանության և երկրի ղեկավար է համարվում նախագահը:

Եթե սահմանադրական փոփոխությունները հանրաքվեով ընդունվեն, ապա նախագահական համակարգին անցումը կկատարվի 2019 թվականին: Ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կշարունակի պաշտոնավարել մինչև 2019թ. և կիրառել նոր համակարգով սահմանված որոշ լիազորություններ:

Ըստ նախագծի՝ նույն անձն իրավունք ունի նախագահ ընտրվել 2 շրջան 5-ական տարի ժամկետով: Նախագահի ընտրությունները կարող են անցկացվել առավելագույնը 2 փուլով: 1-ին փուլում, եթե թեկնածուներից որևէ մեկը չհավաքի ձայների 50 տոկոսը, ապա պետք է անցկացվի 2-րդ փուլ, որտեղ նախագահ կընտրվի առավելագույն ձայն հավաքած թեկնածուն:

Նախագահի թեկնածու կարող են առաջադրել մեջլիս անցած կուսակցությունները: Խորհրդարանում չներկայացված, սակայն խորհրդարանական ընտրություններում  5 տոկոսից ավել ձայն հավաքած կուսակցությունները համապատասխան քանակի ստորագրություն հավաքելու դեպքում նույնպես իրավունք կունենան նախագահի թեկնածու առաջադրել: Նախագահին է վերապահված  ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, Ազգային հետախուզության ծառայության պետ, ռեկտորներ և այլ պաշտոնյաներ նշանակելու իրավունքը: Խորհրդարանի կառուցվածքին վերաբերող հատվածում նշվում է, որ այն շարունակելու է մնալ միապալատ կառույց:

Նշենք, որ սահմանադրական փոփոխությունների  նախագիծը մեջլիսում անցկացնելու համար անհրաժեշտ է 330 ձայն, այնինչ ԱԶԿ-ն ունի 316 մանդատ: Իշխող կուսակցությունը  նախագիծն խորհրդարանում անցկացնելու և հանրաքվեի դնելու նպատակով բանակցություններ էր սկսել «Գորշ գայլերի» քաղաքական թևի՝ ԱՇկ-ի հետ:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}