• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 00:01
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական13:06, 16 Նոյեմբեր 2016

Թուրքիայում գյուլենականների հետ կապ ունենալու կասկածանքով ևս 2 205 ոստիկան հեռացվել է աշխատանքից

Թուրքիայում գյուլենականների հետ կապ ունենալու կասկածանքով ևս 2 205 ոստիկան հեռացվել է աշխատանքից

Թուրքիայում գյուլենականների հետ կապ ունենալու կասկածանքով աշխատանքից հեռացված 3 հազար 181 ոստիկանության աշխատակից վերադարձել են իրենց պաշտոններին, իսկ ևս 2 հազար 205 աշխատակից զրկվել  է աշխատանքից:

Ըստ թուրքական «Sondakika» լրատվական կայքի՝ Թուրքիայի ոստիկանության գլխավոր վարչության կողմից արված հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Ազգային անվտագության համար սպառնալիք հանդիսացող Ֆեթուհալլական ահաբեկչական կազմակերպության հետ համագործակցելու կամ կապ ունենալու կասկածանքով ավելի վաղ աշխատանքից հեռացված ոստիկանության աշխատակիցների գործերը վերանայվել են և նրանցից 3 հազար 181-ին ծառայությանը վերադառնալու իրավունք է տրվել: Նույն գործի շրջանակներում իրավապահ մարմինների ևս 2 հազար 205 աշխատակից հեռացվել է աշխատանքից»:

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ էր կատարվել:  Թուրքիայի իշխանությունները փորձը կազմակերպելու մեջ մեղադրում են Ֆեթուլլահ Գյուլենին: Հեղաշրջման փորձից հետո բոլոր բնագավառները հատկապես՝ ուժային կառույցները, կրթական ու դատական համակարգերը գյուլենականներից մաքրելու գործընթաց է սկսվել: Աշխատանքից ազատվել են տասնյակ հազարավոր մարդիկ, շատերը ձերբակալվել են:
 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}