• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 00:00
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական08:59, 24 Նոյեմբեր 2016

Փայլանը ազգային փոքրամասնությունների վերաբերյալ հարցապնդում է ներկայացրել մեջլիս

Փայլանը ազգային փոքրամասնությունների վերաբերյալ հարցապնդում է ներկայացրել մեջլիս

Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն»-ից (HDP-ԺԴԿ) ընտրված  հայ պատգամավոր Գարո Փայլանը Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմին ուղղված գրավոր հարցապնդում է ներկայացրել մեջլիս, որում հետաքրքրվել է, թե կառավարությունն ինչ միջոցներ է ձեռնարկում կանխելու համար փոքրամասնություններին ուղղված ատելության դրսևորումները:

Փայլանը հարցապնդման մեջ նախ հիշեցրել է վերջին շրջանում տեղի ունեցած դրսևորումները, որոնցից ամենաքննարկվածը Ստամբուլում գործող «Ակոս» հայկական թերթի խմբագրատան առաջ ազգայնականների կողմից սև «ծաղկեպսակներ» տեղադրելու դեպքն էր:

Հայ պատգամավորը շեշտել է, որ իրենց ֆեյսբուքյան էջում նշյալ գործողության լուսանկարները զետեղած և «Մի գիշեր անսպասելի կերպով կգանք» գրությունը թողած «Ազգայնական Թուրքիա» կուսակցության Ստամբուլի գրասենյակի  նախագահ Բիլալ Գյոքչեյուրթի և «Թուրանի օջախներ» կազմակերպության նախագահ Էրջան Ուրչարի նկատմամբ դատական գործ էր հարուցվել, սակայն վերջիններս արդարացվել են դատարանի կողմից:

Փայլանն շեշտել է նաև վերջին մեկ տարվա ընթացքում 3 անգամ հայկական դպրոցների պատերին ռասիստական բնույթի գրություններ են արվել:  Հայ օրենսդիրը չի մոռացել նաև այս տարի Հաթայ նահանգում հրեական գերազմանատան ու Ադըյամանում ասորական գերեզմանատան պղծումն ու ավերումը:

Վերը թվարկածից հետո Փայլանը Թուրքիայի կառավարության ղեկավարին ուղղել է հետևյալ 3 հարցերը.

1. Ձեր կառավարությունը աշխատանք տանու՞մ է փոքրամասնությունների նկատմամբ ատելության հողի վրա կատարվող ու անպատիժ մնացող հանցագործությունները կանխելու ուղղությամբ:

2. Արդյո՞ք կառավարությունը վտանգի տակ գտնվող փոքրամասնությունների հիմնարկությունները կամ շինությունները պաշտպանելու նպատակով հատուկ միջոցներ է ձեռք առնում:

3. Ազգային հետախուզական ծառայությունը փոքրամասնությունների նկատմամբ ատելության դրդապատճառներով կատարված հանցագործությունների վերաբերյալ որևէ հետաքննություն իրականացնու՞մ է:  

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}