• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 00:00
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական09:24, 25 Նոյեմբեր 2016

Թուրքիայում հայտնի քուրդ գործիչը կալանավորվել է

Թուրքիայում հայտնի քուրդ գործիչը կալանավորվել է

Թուրքիայում Մարդինի համաքաղաքապետ, ազգությամբ քուրդ Ահմեթ Թյուրքը, ով օրեր առաջ բերման էր ենթարկվել, այսօր դատարանի որոշմամբ կալանավորվել է:

«BBC»-ի թուրքական ծառայության համաձայն՝ Մարդինի քուրդ քաղաքապետը կալանավորվել է երկրում հեղաշրջման փորձից հետ քրդերի դեմ իրականացվող հետապնդումների շրջանակներում: Դատախազության կողմից վերջինիս մեղադրանք է առաջադրվել 
«ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու» հոդվածով: Իսկ Նոյեմբերի 17-ին Ահմեթ Թյուրքը ազատվել էր զբաղեցրած պաշտոնից:


74-ամյա Ահմեթ Թյուրքը քուրդ փորձառու քաղաքական գործիչ է, որը նախկինում գլխավորել է Թուրքիայի քրդամետ Դեմոկրատական հասարակության կուսակցությունը, եղել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի անդամ։ 2009թ․ դեկտեմբերին Թուրքիայի Սահմանադրական դատարանը որոշում է ընդունել կուսակցությունն արգելելու վերաբերյալ՝ կառույցը մեղադրելով PKK-ի հետ կապեր ունենալու մեջ։ 2014թ․ Ահմեթ Թյուրքը պաշտոնապես անդամակցել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը (HDP), որի մեկ տասնյակից ավելի անդամներ, այդ թվում՝ երկու համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղն ավելի վաղ նույնպես ձերբակալվել էին։
 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}