• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 00:00
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական07:34, 30 Նոյեմբեր 2016

Գերմանական «Otto Group»-ի թուրքական մասնաճյուղի ղեկավարները կասկածվում են գյուլենականների հետ կապի մեջ

Գերմանական «Otto Group»-ի թուրքական մասնաճյուղի ղեկավարները կասկածվում են գյուլենականների հետ կապի մեջ

Թուրքիայում շարունակվում է գյուլենականների որսը: «Sputnik»-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ այս անգամ հակագյուլենական գործողությունների թիրախ է դարձել համբուրգյան «Otto Group» ընկերության թուրքական մասնաճյուղը հանդիսացող «ECE»-ն, որին պատկանում են բազմաթիվ  առևտրի կենտրոններ Թուրքիայում:

Ըստ գերմանական մամուլում տեղ գտած լուրերի՝ «Otto Group»-ը ստիպված  է եղել չեղարկել Ստամբուլի նահանգի Ումրանիե շրջանում գտնվող «Modern East» առևտրի կենտրոնի հետ ունեցած  իր բիզնես պայմանագիրը: «ECE Թուրքիա» ընկերության սեփականատերերը կասկածվել են  «Գյուլենական համայնքի» հետ կապ ունենալու մեջ: Այդ պատճառով ընկերության համար  հոգաբարձու է նշանակվել:

«ECE»-ի գերմանացի տնօրեն Անդրեաս Հոհլմանը հաստատել է ընկերության համար հոգաբարձու նշանակվելու փաստը: Նա հայտարարել է, որ իրենք այլևս չեն ցանկանում շարունակել  «Modern East» Առևտրի կենտրոնի աշխատանքները: 


Հիշեցնենք, որ հեղաշրջման փորձից հետո  Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Գյուլենական համայնքի» (FETÖ) հետ կապի մեջ կասկածանքով հազարավոր մարդիկ պարբերաբար հեռացվում են աշխատանքից, ձերբակալվում ու բանտարկվում: Բազմաթիվ ամենատարաբնույթ հաստատությունների ու կազմակերպությունների գործունեությունը դադարեցվում է կամ նրանց ղեկավարների փոխարեն  հոգաբարձուներ են նշանակվում:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}