• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 00:01
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական07:45, 01 Դեկտեմբեր 2016

Շվեդիայում հայերին վիրավորած թուրք գործիչը կանգնել է դատարանի առաջ

Շվեդիայում հայերին վիրավորած թուրք գործիչը կանգնել է դատարանի առաջ

Նախորդ տարի ապրիլի 9-ին Ստոկհոլմի կենտրոնական Սերգելս  Տորյ հրապարակում ադրբեջանա-թուրքական ցույցի ժամանակ հակահայկանան արտահայտություններ հնչեցրած թուրք գործիչը կանգնել է դատարանի առաջ: Հայտնում է «ANF» գործակալությունը:

Շվեդիայում լեգալ գործունեություն իրականացնող թուրքական ազգային ասոցիացիայի արդեն նախկին փոխնախագահ Բարբարոս Լեյլանին, ով հանրահավաքի ընթացքում  օգտագործել էր «շուն հայերը պետք է զգուշանան, մահ` հայ շներին» արտահայտությունը, նախօրեին դատարանում ցուցմունք է տվել:

Լեյլանին, մեկնաբանելով իր այդ հայտարարությունները, ասել է, թե իբր հանրահավաքի օրը «վատ ինքազգացողություն է ունեցել, հոգեբանական  ծանր վիճակում է եղել և ելույթ է ունեցել առանց նախապես պատրաստված տեքստի»:Փորձելով արդարանալ՝ Լեյլանին պնդել է, թե իբր «շուն» բառը ասել է, ոչ թե «խաղաղասեր, այլ ահաբեկչությանը սատարող» հայերին մեղադրելու նպատակով:

Իսկ ցուցմունքի վերջում դատավարի այն հարցին, թե մեղադրյալը ավելացնելու բան ունի, թուրք գործիչը ասել է. «Ներողություն եմ խնդրում»:

Դատախազը, նշելով, որ Լեյլանիի օգտագործած արտահայտությունը էթնիկ խմբի նկատմամբ ատելություն հրահրող հանցագործություն է, վերջինիս համար պահանջել է պայմանական ազատազրկում և տուգանք:
Դատավճիռը կհրապարակվի դեկտեմբերի 14-ին:

Նշենք, որ 2015 թվականի ապրիլի 9-ին  Ստոկհոլմում տեղի ունեցած ցույցի տեսանյութը հեռարձակվել էր շվեդական հեռուստալիքներից մեկով և մեծ քննադատության էր արժանացել, ինչից հետո Լեյլանին նշել էր, որ այդ ամենն ասել էր պահի ազդեցության տակ, և դրանք չի կարելի դիտարկել որպես սպառնալիքներ:

Սակայն նրա արդարացումը, միևնույն է, չէր ընդունվել: Բարբարոս Լեյլանին  ստիպված է եղել հրաժարական տալ իր զբաղեցրած պաշտոնից:
Բացի այդ դեպքից հետո Ստոկհոլմում գործող շուրջ 50 հայկական, քրդական և շվեդական կազմակերպություններ դիմել էին դատախազություն՝ պահանջելով պատժել Լեյլանիին:

 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}