• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 00:00
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական12:59, 02 Դեկտեմբեր 2016

Թուրք դատախազը պահանջել է կասեցնել «Մավի Մարմարայի» գործով դատը

Թուրք դատախազը պահանջել է կասեցնել «Մավի Մարմարայի» գործով դատը

Թուրք դատախազը պահանջել է կասեցնել «Մավի Մարմարայի» գործով դատը: Թուրքական «Sondakika.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝  այս առաջարկը հիմնավորվել է այն փաստով, որ Թուրքիայի և Իսրայելի միջև փոխհատուցման վերաբերյալ պայմանագիր է ստորագրվել:

Ստամբուլի ծանր հանցագործությունների  գործերով քրեական դատարանում կայացած  նիստին ներկա են եղել միայն կողմերի ներկայացուցիչները: Գործով 4 մեղադրյալները ՝  Իսրայելի նախկին ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Ռաու Ալուֆ Գաբիել Աշխնազը, ռազմածովային ուժերի հրամանատար Էլիեզեր Ալֆրեդ Մարոմը, հետախուզության պետ Ամոս Յադլինը և ռազմաօդային ուժերի հրամանատար Ավիշայ Լևին, դատական նիստին ներկա չեն եղել:

Ավելի վաղ վերջիններիս համար առանձնակի դաժանությամբ սպանության մեղադրանքով 9 անգամ ծանր ռեժիմի ցմահ բանտարկություն էր պահանջվել: Բացի այդ, կողոպուտի, ազատության սահմանափակման, հրազենային վիրավորում հասցնելու մեղադրանքով յուրաքանչյուրին  ընդհանուր առմամբ 18.032 տարի ազատազրկում էր սպառնում: 

Հիշեցնենք, որ 2010թ. մայիսի 31-ին դեպի Գազա մարդասիրական օգնություն տեղափոխող թուրքական «Մավի Մարմարա» նավի վրա հարձակվել էին իսրայելական ուժերը: Կողմերի միջև ծագած զինված բախումից Թուրքիայի  10 քաղաքացի  էր զոհվել:

Միջադեպը երկու երկրների  միջև դիվանագիտական հարաբերությունների խզման պատճառ էր հանդիսացել: Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները վերականգնվեցին միայն 2016թ. սեպտեմբերին, երբ կողմերի միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ զոհվածների ընտանիքներին Իսրայելի կողմից 20 մլն դոլար փոխհատուցում վճարելու մասին: Դրանից հետո Թուրքիան և Իսրայելը փոխադարձաբար նոր դեսպաններ նշանակեցին:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}