• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 00:00
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական11:59, 07 Դեկտեմբեր 2016

«Amnesty Internatinal»-ի անդրադարձը Դիարբեքիրի տեղահանված բնակիչների խնդիրներին

«Amnesty Internatinal»-ի անդրադարձը Դիարբեքիրի  տեղահանված բնակիչների խնդիրներին

Միջազգային «Amnesty International» իրավապաշտպան ընկերությունը Թուրքիայի Դիարբեքիր նահանգի բնակչության վիճակի վերաբերյալ զեկույց է նախապատրաստել: Թուրքական «Cumhuriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ «Բռնի տեղահանվածներ և ունեզրկվածներ. Սուրի բնակիչների տուն վերադառնալու իրավունքը» վերնագրով զեկույցը ներկայացվել է Դիարբեքիրում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ:

Զեկույցը կազմվել է Դիարբեքիրի Սուր շրջանից տեղահանված 26 ընտանիքի, տեղի հասարակական կազմակերպությունների և պաշտոնյաների հետ իրականացված հանդիպումների արդյունքում:

Ըստ այդմ՝ 2015թ. ամռանը տեղի ունեցած զինած բախումների հետևանքով Սուրից, ընդհանուր առմամբ, հեռացել է 40.000 մարդ: Իսկ այն թաղամասերը, որտեղ պարբերաբար պարետային ժամեր են հայտարարվել, հեռացել է գրեթե ողջ բնակչությունը (շուրջ 24.000 մարդ): Պաշտոնական աղբյուրների համաձայն՝ բախումների արդյունքում այս շրջանում  ավերվել է 1750 տուն,  ևս 500-ը բնակության համար այլևս  ոչ պիտանի լինելու պատճառով կապամոնտաժվի: Ընդհանուր առմամբ, տանկերի և ծանր հրետանու մասնակցությամբ ընթացող բախումները Սուրում 321 խաղաղ բնակչի  կյանք են խլել, որոնցից 79՝ անչափահաս:

Զեկույցում ուշադրություն է հրավիրվում այն փաստի վրա, որ Թուրքիայի իշխանությունները երկրում անվտանգության ապահովման հետ կապված լուրջ խնդիրներ ունեն, իսկ ներքին զարգացումներին նրանց արձագանքը ծայրաստիճան անհամաչափ է:

«Amnesty International»-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն  Ջոն Դալհուիսենի խոսքով՝ իրենք տպավորություն են ստացել, թե տեղահանվածների տների ավերումը նախապես պլանավորված մասսայական պատժի մի ձև է: Եվ Թուրքիայի կառավարության հետագա քայլերը դեռ չեն նպաստել, որպեսզի այդ տպավորությունը փոխվի:

Կազմակերպությունը շեշտել է, որ տեղահանվածները իրավունք ունեն վերադառնալ իրենց տները, իսկ կառավարությունը պարտավոր է նրանց վերադարձն ապահովելու պայմաններ ստեղծել: Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև այն տնտեսական բարդ խնդիրներին, որոնք ծառացել են իրենց տները հարկադրաբար լքած հազարավոր քաղաքացիների առաջ:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}