• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 00:01
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական08:20, 16 Դեկտեմբեր 2016

Թուրքական դատարանների զավեշտալի վճիռները

Թուրքական դատարանների զավեշտալի վճիռները

Թուրքական «Sondakika» լրատվական կայքը ներկայացրել է թուրքական դատարանների ընդունած ամենազավեշտալի վճիռներից մի քանիսը։
Այսպես օրինակ.

1. Էրզրումում էլեկտրաէներգիայի հաշվիչի կնիքը վնասելու համար 77-ամյա տարեց կնոջը մեղավոր ճանաչած դատարանը նրան զրկել է 5 ամիս հարսանիք գնալու իրավունքից։

2.  Քաղաքացուն մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով դատվող տղամարդու նկատմամբ դատարանը 2 ամսի 15 օր ազատազրկման վճիռ է կայացրել։ Սակայն մեղադրյալը ազատ է արձակվել ՝այն պայմանով, որ պատիժը կրելու ժամանակահատվածում վերջինս առանց կնոջ պետք է չգնա սրճարան, ռեստորան կամ նմանատիպ այլ զվարճանքի վայր, ինչպես նաև իրավունք չունի հասարակական վայրերում մարզական հաղորդումներ դիտել։ 

3. Հոր մեքենան գողանալուց և վթարի ենթարկելուց հետո ոստիկանությանը սուտ ցուցմունք տալու համար անչափահաս Մ. Է.-ին դատարանը զրկել է 5 տարի ինտերնետ սրճարան մտնելու իրավունքից։


4. Բոդրումում էրեկտրաէներգիա գողանալու մեղադրանքով դատվող 3 տղամարդուն դատարանը որպես պատիժ պարտադրել է 230 եղևնի տնկել։



5. Փախստականներին ապօրինի ճանապարհով սահմանը խախտելու մեջ աջակցելու համար մեղադրվողին դատարանը զրկել է ծով մտնելու իրավունքից։ Ըստ վճռի՝ մեղադրյալը որոշակի ժամանակահատվածում իրավունք չունի մոտենալ ծովին և առհասարակ այցելել ծովափնյա վայրեր։



6. 
Կրկին էրզրումում էլէկտրանէներգիայի գողության մեջ մեղադրվող կնոջը դատարանը զրկել է 6 ամիս հարևանի տուն գնալու իրավունքից։ 

 
7. Անկարայում մի կին դատի է տվել իր ամուսնուն իրեն ծեծի ենթարկելու, վիրավորելու, ինչպես նաև անձնական հիգիենան չպահպանելու, ատամները չլվալու համար։ Դատարանը կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու համար տղամարդու նկատմամբ 6 ամսով կնոջից հեռու մնալու վճիռ է կայացրել։ Վճռում նաև գրված է եղել, որ տղամարդը այլևս տանը պետք է չծխի, պետք է հետևի իր մարմնի և ատամների մաքրությանը, ինչպես նաև կնոջ ու երեխաների նկատմամբ հոգատարություն ցուցաբերի։


8. Նախագահ Էրդողանին վիրավորելու համար երիտասարդական կուսակցության ղեկավար Ջեմ Ուզանին դատարանը պարտադրել է զայրույթի կառավարման թերապիայի մասնակցել և 5 գիրք կարդալ։

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}