Իրավական09:58, 20 Դեկտեմբեր 2016
Ռուս դեսպանի սպանության գործով արդեն 6 մարդ է բերման ենթարկվել

Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կառլովի սպանության առնչությամբ բերման ենթարկվածների թիվն ավելացել է: Ըստ թուրքական «Haber7» լրատվամիջոցի` գործի առիթով Թուրքիայի Այդըն նահանգի ոստիկանության կողմից իրականացված գործողությունների արդյունքում բերման է ենթարկել 6 հոգի: Ի դեպ, նշյալ շրջանում էր ծնվել մարդասպանը:
Բերման ենթարկվածների մեջ են դեսպանին սպանած Մևլութ Մերթ Ալթընթաշի հայրը (Իսրաֆիլ Ալթընթաշ), մայրը (Համիդիյե Ալթընթաշ) և քույրը (Սեհեր Ալթընթաշ):
Վերջինս նախկինում ոստիկանության կողմից կրկին բերման էր ենթարկվել Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական համայնքի հետ կապ ունենալու կասկածանքով: Սակայն որոշ ժամանակ անց ազատ էր արձակվել: Թուրքական աղբյուրը հրապարակել է բերման ենթարկված հարազատների բոլորի աննունները, բացի մորեղբորից:
Այժմ Այդընի ոստիկանական բաժանմունքում շարունակվում է հարցաքննությունը: Ոստիկանությունը խուզարկել է ռուս դեսպանին սպանած անձի տունը: Առգրավվել է բջջային հեռախոսներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |