Իրավական07:12, 12 Հունվար 2017
Թուրքիայում առանձնապես խոշոր ներդրում կատարողները քաղաքացիություն կստանան

Թուրքիայի պաշտոնական թերթի այսօրվա համարում տեղ գտած տեղեկության համաձայն՝ փոփոխություններ է մտցվել Թուրքիայի քաղաքացիության մասին օրենքում: Թուրքական «Hürriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ այսուհետ օտար երկրների այն քաղաքացիները, ովքեր Թուրքիայում առնվազն 2 մլն դոլարի ներդրում կանեն կամ ձեռք կբերեն առնվազն 1 մլն դոլար արժողությամբ անշարժ գույք, կստանան քաղաքացիություն: Միակ պայմանն այն է, որ ձեռք բերված անշարժ գույքը հաջորդ երեք տարիների ընթացքում չպետք է վաճառվի:
Թուրքիայի քաղաքացիություն կտրվի նաև այն անձանց, ովքեր այս երկրում գործող բանկերում առնվազն 3 մլն դոլարի երեք տարի ժամկետով ներդրում կանեն կամ 3 տարի ժամկետով ձեռք կբերեն 3 մլն դոլար արժողությամբ պետական պարտատոմսեր: Քաղաքացիություն ստանալու համար բավարար կինի վերը նշված հանգամանքները ապացուցող համապատասխան փաստաթղթերի առկայությունը:
Վերոնշյալ օրենքում կատարված փոփոխության շնորհիվ Թուրքիայի քաղաքացիություն կստանան նաև այն անձիք, ովքեր այս երկրում առնվազն 100 նոր աշխատատեղ կստեղծեն: Այս հանգամանքը ևս անհրաժեշտ է ապացուցել համապատասխան փաստաթղթերով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |