• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 23:42
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական07:48, 13 Հունվար 2017

HRW. «Թուրքիայում մարդու իրավունքները սահմռկեցուցիչ վիրճակում են»

HRW. «Թուրքիայում մարդու իրավունքները սահմռկեցուցիչ վիրճակում են»

«Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է 2017թ. իր հերթակա զեկույցը: «BBC Türkçe» -ի տեղեկացմամբ՝  զեկույցում տեղ են գտել Թուրքիայի վերաբերյալ քննադատական ձևակերպումներ: Ընդհանուր առմամբ, կազմակերպությունը անդրադարձել է 90-ից ավելի երկրների:

«Human Rights Watch»-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Հուգ Վիլյամսոնը զեկույցում նշել է, որ Թուրքիայի բնակչության  վերջին սերունդը հայտնվել է  չափազանց ծանր ճգնաժամի մեջ:

Զեկույցում  անդրադարձ է կատարվել անցյալ տարի Թուրքիայում տեղի ունեցած զարգացումներին՝ «Մարդու իրավունքների վիճակի սահմռկեցուցիչ վատթարացում» վերնագրի ներքո:

«Թուրքիայի նախագահը և կառավարությունը օգտագործում են 2016թ. հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձը՝ մարդու իրավունքները ճնշելու և հիմնական ժողովրդավարական երաշխքները վերացնելու նպատակով»,- ասված է զեկույցում:

Կազմակերպությունը հիշեցնում է նաև, որ 2016թ. երկրորդ կիսամյակում երկրում ծայր առան լրագրողների զանգվածային ձերբակալություններ, բազմաթիվ մեդիա կառույցների գործունեության դադարեցվեց, մի շարք քաղաքական գործիչներ կալանավորվեցին, հազարավոր մարդիկ հեռացվեցին աշխատանքից, փակվեցին բազմաթիվ հասարակական  կազմակերպություններ, իսկ դատական համակարգի գործունեությունը հայտնվեց կառավարության վերահսկողության ներքո:

«Ժողովրդավարությունը ամրապնդելու նպատակով հեղաշրջման դեմ կուսակցությունների միավորվածությունից օգուտ քաղելու փոխարեն Թուրքիայի կառավարությունը նախընտրեց անխնա ճնշել քննադատող ձայներն ու ընդդիմադիր ուժերին»,- ասված  է «Human Rights Watch»-ի զեկուցում:


 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}