• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 23:42
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական14:24, 13 Հունվար 2017

Օրենքի գերակայության առումով Թուրքիան 113 երկրների շարքում 99-րդն է

Օրենքի գերակայության առումով Թուրքիան 113 երկրների շարքում 99-րդն է

Միջազգային ոչ կառավարական «World Justice Project» կազմակերպությունը հրապարակել է 2016թ. «Օրենքի գերակայության ինդեքսը»: Թեմային անդրադարձել է թուրքական «Sözcü» թերթի թղթակից Մուրաթ Մուրաթօղլուն: Նա տեղեկացնում է, որ վերոհիշյալ զեկույցում Թուրքիան 113 երկրների շարքում գրավել է 99-րդ տեղը: Հետազոտությանը մասնակցել է ավելի քան 100.000 մարդ, արդյունքների վերլուծությամբ զբաղցվել է ավելի քան 3.000 մասնագետ:

Թուրք լրագրողը հեգնաբար առաջարկում է իր հայրենակիցներին՝ հնարավորության դեպքում հանգիստ խղճով ներդրումներ կատարել Զամբիայում, Ղրղզստանում կամ Գվատեմալայում, քանի որ այդ երկրները օրենքի գերակայության առումով Թուրքիայից ավելի ապահով վիճակում են գտնվում:

Մյուս կողմից՝ Մուրաթօղլուն Թուրքիայի քաղաքացիներին «մխիթարում» է այն փաստով, որ իրենց երկրում օրենքի գերակայությունը, այնուամենայնիվ, ավելի բարվոք վիճակում է, քան Ուգանդայում, Կամբոջայում և Նիկարագուայում:

Հեղինակը նշում է, որ Թուրքիայում տարբեր կազմակերպությունների ունեցվածքը բռնագրավվում է, իսկ հազարավոր մարդիկ ազատազրկված են այն դեպքում, երբ նրանց վերաբերյալ անգամ մեղադրական եզրակացություններ դեռ կազմված չեն:

Չնայած այս ամենին՝ Մուրաթօղլուն «անարդար» է համարում «World Justice Project»-ի արդյունքները՝ առաջարկելով ստեղծել սեփական՝ թուրքական անվտանգության ինդեքսը և ամեն տարի այդ սանդղակում առաջին տեղը տալ Թուրքիային:

Հեղինակը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Թուրքիային ոչ միայն միջազգային հանրությունը չի վստահում, այլև հենց իրենք՝ Թուրքիայի քաղաքացիները:  «Տնտեսական համագործակցության եվրոպական կազմակերպության» (OECD) հրապարակած տվյալների համաձայն՝ Թուրքիայում շատ ցածր մակարդակի վրա է նաև միջանձնային վստահության մակարդակը: Հարցվածների միայն 24 տոկոսն է նշել, որ վստահում է իր շրջապատի մարդկանց: Այսպիսով Թուրքիան միջանձնային վստահության սանդղակումնախավերջին տեղն է զբացեղնում:

«Անվստահության ամենագլխավոր պատճառն այն է, որ Թուրքիայում օրենքը գործնականում չի գործում», -եզրափակում է Մուրաթօղլուն:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}