Իրավական14:07, 17 Հունվար 2017
Թուրքիայի քրդամետ կուսակցության համանախագահին 142 տարվա ազատազրկում է սպառնում

Թուրքիայում սկսվել է քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի դատավարությունը: Թուրքական «Haberler» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ դատախազը Դեմիրթաշի համար պահանջում է 142 տարվա ազատազրկման ժամկետով պատժաչափ:
Դեմիրթաշը դատական նիստին ներկա չի եղել, տեսակապի միջոցով միացել է Էդիրնեի բանտից:
Դեմիրթաշն իր պաշտպանական ճառում նշել է. «Մենք նույնիսկ բարկացած չենք, այն մարդկանց վրա, ովքեր մեր դեմ այսպիսի բաներ են անում: Քաղաքականությունը համեբերատարություն է պահանջում: Գիտենք, որ այս օրերն էլ կանցնեն: Չէի ցանկանա անգամ մեր նկատմամբ կալանավորման որոշում կայացրած դատավորի տեղը լինել, քանի որ կամ նա պետք է ձերբակալվեր, կամ մենք»:
Հիշեցնենք, որ 2016թ նոյեմբերի սկզբին ձերբակալվել էին ԺԴԿ-ի 11 պատգամավոր, այդ թվում կուսակցության համանախագահներ՝ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |