Իրավական08:40, 18 Հունվար 2017
Անկարայում ռուս դեսպանի սպանության գործով ձերբակալվել է ոստիկան

Անկարայում տեղի ունեցած ցուցահանդեսի ժամանակ սպանված Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կառլովի գործով իրականացվող հետաքննության շրջանակներում ձերբակալվել է ցուցահանդեսի կազմակերպիչը և մեկ ոստիկան:
Ըստ թուրքական «Diken.com.tr» լրատվական կայքի` Իզմիրի հանրապետական դատախազության կողմից իրականացվող հետաքննության շրջանակներում էլ ավելի վաղ ձերբակալվել էր 5 հոգի, որոնցից 4-ը`ոստիկան:
Նշվում է, որ դեսպանի սպանության գործի հետաքննությունն իրականացվում է Ռուսաստանից ժամանած պատվիրակության հետ միասին:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին Անկարայում սպանվել է Թուրքիայում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կառլովը։ Ռուս դեսպանի վրա հարձակումը կատարվել է Անկարայում ժամանակակից արվեստների կենտրոնում, որտեղ տեղի էր ունենում «Ռուսաստանը՝ Կալինինգրադից մինչև Կամչատկա, զբոսաշրջիկի աչքերով» լուսանկարչական ցուցահանդեսի պաշտոնական բացումը։
Հարձակումն իրականցրած Մևլութ Մերթ Ալթընթաշը, ով եղել է ոստիկանության աշխատակից, մտել է թանգարան, Կարլովի ելույթի ժամանակ նախ օդ է կրակել, ապա մեջքից կրակել է դեսպանի վրա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |