Իրավական08:18, 20 Հունվար 2017
Թուրքիայում 37 դասախոս է բերման ենթարկվել

Թուրքիայում ռազմական հեղաշրջման տապալումից հետո հուլիսի 20-ին հայտարարված արտակարգ դրության շրջանակներում իշխանությունները շարունակում են Ֆեթուլլահ Գյուլենի հետ առնչվող ամենատարբեր կազմակերպությունների գործունեության արգելումն ու մարդկանց ձերբակալությունները:
Ըստ թուրքական «Sondakika» լրատվական կայքի՝ Ստամբուլի դատախազության կողմից Ստամբուլի Տեխնիկական համալսարանում տարվող հետաքննության շրջանակներում 37 դասախոսի բերման ենթարկելու որոշում է կայացվել։
Աղբյուրի պնդմամբ՝ տարվող վերոնշյալ մտավորականների տներում խուզարկություն է կատարվել և հայտնաբերվել են գյուլենականների հետ իրենց կապը ցույց տվող փաստեր։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել էր, որ հուլիսի 15-ին երկրում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո գյուլենականների դեմ սկսված հետաքննության շրջանակներում 32.000 մարդ է ձերբակալվել, ևս 70.000-ի նկատմամբ իրավական գործընթաց է տեղի ունենում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |