Իրավական13:13, 25 Հունվար 2017
Թուրքիայում քրդամետ կուսակցության պատգամավորներ են բերման ենթարկվել

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութան» (HDP-ԺԴԿ) պատգամավորների նկատմամբ հետապնդումները շարունակվում են:
Թուրքական իշախանամետ «Sabah» թերթի կայքը հայտնում է, որ Դիարբեքիրի դատախազության որոշմամբ բերման է ենթարկվել քրդամետ կուսակցության պատգամավոր Իմամ Թաշչըերը: Վերջինիս նկատմամբ պատգամավորական անձեռնամխելիության վերացումից հետո Դիարբեքիրի դատախազությունը հետաքննություն էր սկսել «Թուրքիայի կառավարությանը հրապարակավ նվաստացնելու», «նախագահին վիրավորելու», «քաղծառայողին ծառայողական պարտականությունների համար վիրավորելու» մեղադրանքներով: Թաշչըերը, չնայած ցուցմունք տալու ծանուցում է ստացել, սակայն չի ներկայացել դատախազություն: Ինչից հետո դատախազությամբ որոշմամբ ոստիկանությունը բերման է ենթարկել նրան:
«CNNTurk» լրատվական ծառայության տեղեկացմամբ՝ այսօր բերման էին ենթարկվել քրդամետ կուսակցության ևս երկու պատգամավոր՝ Ահմեթ Յըլդըրըմը և Օսման Բայդեմիրը: Վերջիններս ցուցմունք տալուց հետո ազատ էին արձակվել:
Հիշեցնեք, որ նոյեմբերի 4-ին ձերբակալված քրդամետ կուսակցության անդամ 12 պատգամավորներից 9-ի, այդ թվում` կուսակցության համանախագահներ Սելահեթթին Դեմիրթաշի և Ֆիգեն Յուքսեքդաղի վերաբերյալ նոյեմբերի 9-ին կալանավորման որոշում էր կայացվել: Նոյեմբերի 11-ին էլ կալանավորվել էր Հաքքարիից ընտրված պատգամավոր Նիհաթ Աքդողանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |