• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 23:39
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական07:36, 27 Հունվար 2017

Հունական դատարանը մերժել է Թուրքիայի իշխանություններին

Հունական դատարանը մերժել է Թուրքիայի իշխանություններին

Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է թուրք զինվորականների վերաբերյալ հունական դատարանի կայացրած որոշումը, համաձայն որի, հունական արդարադատությունը հրաժարվել է Անկարային արտահանձնել թուրք 8 զինվորականներին:

Միջանկյալ նշենք, որ 2016թ. հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո նրանք ուղղաթիռով Հունաստան էին փախել: Վերջիններս Թուրքիայի կողմից մեղադրվում են  հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեջ:

Ըստ բրիտանական  «BBC»  լրատվամիջոցի թուրքական ծառայության` Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ Հունաստանի դատարանի այդ որոշումը խոչընդոտ է ստեղծում մի շարք անձերի պատասխանատվության ենթարկելու հարցում, որոնք ռազմական հեղաշրջման փորձի ընթացքում  մեծ դե ր են ունեցել:  Վերջիններս  նույնիսկ մահափորձ են կատարել Թուրքիայի նախագահի դեմ:

Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության համաձայն` հունական դատարանի նման դիրքորոշումը «չի համապատասխանում միջազգային օրենքների ձևաչափերին, ինչպես նաև ճանապարհ է հարթում հետագա անպատժելիության համար:

Հավելվում է նաև, որ սրանով «Հունաստանը  ցույց է տալիս, որ պաշտպանում  է Թուրքիայում հեղաշրջում իրականացնողներին և  դա այն դեպքում, երբ Հունաստանն անցյալում ինքն  է վերապրել հեղաշրջումներ»: 

Հունաստանին զգուշացում է կատարվել, որ վերոնշյալ որոշման  դեմ թուրքական կողմը կօգտագործի բոլոր իրավական ճանապարհները: Զինվորականների արտահանձմանը և ձերբակալմանը ուղղված փորձերը Թուրքիայի կողմից  կշարունակվեն:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}