• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 23:39
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական07:50, 31 Հունվար 2017

Թուրքիայում քրդամետ կուսակցության պատգամավորների նկատմամբ հետապնդումները շարունակվում են

Թուրքիայում քրդամետ կուսակցության պատգամավորների նկատմամբ հետապնդումները շարունակվում են

Թուրքիայում կալանավորվել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺԴԿ) ներկայացնող պատգամավոր Մերալ Դանըշ Բեշթաշը:

Թուրքական  «Sondakika» լրատվական կայքը տեղեկացնում է, որ նախօերին Բեշթաշը և ԺԴԿ-ի խոսնակ Այհան Բիլգենը բերման էին ենթարկվել, ապա դատարանի որոշմամբ ազատ արձակվել: Սակայն Դիարբեքիրի հանրապետական դատախազությունը բողոքարկել էր դատարանի որոշումը: Դատախազության դիմումը բավարարվել էր և պատգամավորները կրկին բերման են ենթարկվել: Մերալ Դանըշ Բեշթաշի նկատմամբ կալանավորման որոշում է կայացվել:

ԺԴԿ ևս մեկ պատգամավոր Լեզգին Բոթան Վանի դատախազության որոշմամբ բերման է ենթարկվել՝ իր նկատմամբ բացված քրեական գործի  հետքաննության շրջանակներում ցուցմունք տալու համար: Նա մեղադրվում է «ահաբեկչական կազմակերության օգտին քարոզչություն անելու», «հրապարակավ հանցագործության դրդելու» և «զինված ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու» մեջ: Պատգամավորը դատարանի որոշմամբ ազատ է արձակվել:

Հիշեցնենք, որ 2016թ նոյեմբերի սկզբին բերման էին ենթարկվել  ԺԴԿ-ի 11 պատգամավոր, որոնցից 9-ը, այդ թվում կուսակցության համանախագահներ՝ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, կալանավորվել էին:

Հունվարի 17-ին տեղի էր ունեցել Դեմիրաթաշի առաջին դատը, որի ժամանակ դատախազությունը նրա նկատմամբ 142 տարվա ազատազրկում է պահանջել: ԺԴԿ մյուս համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղի համար դատախազությունը պահանջել է 83 տարվա ազատազրկում:

 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}