• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 23:39
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական07:19, 01 Փետրվար 2017

Հրապարակվել են Թուրքիայի ձախողված հեղաշրջման կազմակերպիչների անունները

Հրապարակվել են Թուրքիայի ձախողված հեղաշրջման կազմակերպիչների անունները

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հրապարակել է 2016թ. հուլիսի 15-ի ձախողված պետական հեղաշրջման 6 գլխավոր կազմակերպիչների անունները:

Թուրքական  «Milliyet» թերթի կայքը տեղեկացնում է, որ նախարարությունից հեղաշրջման փորձը հետաքննող խորհրդարանական հանձնաժողովին է ուղարկվել փաստաթղթերի մի փաթեթ: Դրանում տեղ գտած տեղեկությունների համաձայն՝  կազմակերպիչների ցուցակը գլխավորում է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի գեներալ Մեհմեդ Փարթիգյոչը:

Կազմակերիչների թվում են նաև ցամաքային ուժերի հրամանատարության շտաբի պատասխանատու Էրհան Ջահան, ռազմածովային ուժերի հրամանատարության շտաբի պատասխանատու Իրֆան Արաբաջըն, ռազմաօդային ուժերի հրամանատարության շտաբի պատասխանատու Իլհան Քարասուն, ժանդարմերիայի գլխավոր հրամանատարության շտաբի պատասխանատու Ֆարուք Բալը և առափնյա անվտանգության հրամանատարության շտաբի պատասխանատու Մուստաֆա Շահին Գյումուշիյնեն :

Ներքին գործերի նախարարության ուղարկած փաստաթղթերի փաթեթում տեղ են գտել նաև հեղաշրջումից հետո նշանակվելիք պաշտոնյաների ցանկը և ռազմական դրություն հայտարարելու հրամանագիրը: 20 հոդվածից բաղկացած հրամանագրում արձանագրվել է, որ հուլիսի 16-ին՝ ժամը 03:00-ին կառավարությունը զավթվել է, և այդ պահից երկրում ռազմական դրություն է հայտարարվել:

Իշխանության զավթումից հետո նոր նշանակումների վերաբերյալ ցուցակներից մեկում ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարի և ցամաքային ուժերի հրամանատար Սալիհ Զեքի Չոլաքի անվան դիմաց որևէ գրառում չի եղել, իսկ ժանդարմերիայի նախկին գլխավոր հրամանատար Գալիպ Մենդիի անվան դիմաց դրված է  եղել «շարունակել» նշումը: 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}