Իրավական09:38, 02 Փետրվար 2017
Թոււրքիայում 177 նախկին ոստիկանի բերման ենթարկելու որոշում է կայացվել
Թուրքիայի Անկարայի Հանրապետական դատախազությունը երկրում գյուլենական համայնքի դեմ տարվող հետաքննության շրջանակներում պաշտոնից հեռացված 177 ոստիկանի նկատմամբ բերման ենթարկելու որոշում է կայացրել:
Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի` նրանք մեղադրվում են գյուլենական համայնքի հետ կապ ունենալու մեջ, որը Թուրքիայում դիտվում է որպես ահաբեկչական կազմակերպություն:
Միջանկյալ հիշեցնենք, որ գյուլենականների առաջնորդ, իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ Ֆեթթուլահ Գյուլենը թուրքական իշխանությունների կողմից մեղադրվում է 2016թ. հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ:
Դատախազության ցուցումով Անկարայի ոստիկանական բաժանմունքի «կազմակերպված հանցավորության գործերով զբաղվող բաժինը» վերոնշյալ ոստիկանաններին բերման ենթարկելու նպատակով Թուրքիայի 25 նահանգներում միաժամանակյա օպերացիա է իրականացրել:
Նշվում է, որ բերման ենթարկվելիք ոստիկանները պետք է տեղափոխվեն Անկարայի ոստիկանական բաժանմունք` ցուցմունքներ տալու:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։
Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |