Իրավական10:16, 03 Փետրվար 2017
Էրդողանի անվան զբոսայգում քրդերեն երգած երիտասարդներին 15 տարվա ազատազրկում է սպառնում

Ստամբուլի «Ռեջեփ Թայիփ Էրդողան զբոսայգում» քրդերեն երգեր երգելու համար ձերբակալված 12 երիտասարդներին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում:
Ըստ թուրքական «Cumhuriyet» ընդդիմադիր թերթի կայքի` 2016-ի օգոստոսին ձերբակալված, այնուհետև կալանավորված երիտասարդների վերաբերյալ Ստամբուլի հանրապետական դատախազության ահաբեկչության և կազմակերպված հանցագործությունների բաժնի կողմից մեղադրական եզրակացություն է պատրաստվել:
Եզրակացության մեջ նշվում է, որ երիտասարդները ձերբակալվել են զբոսայգում բարձր ձայնով քրդերեն երգեր երգելու ու պետության դեմ կոչեր հնչեցնելու համար: Վերջիններին ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու և կազմակերպության օգտին քարոզչություն անելու մեղադրանք է առաջադրվել:
Թուրքական աղբյուրը նշում է, որ մեղադրանքն առաջադրվել է երիտասարդների վերաբերյալ ազգային հետախուզական կազմակերպության տրամադրած տեղեկության հիման վրա, որում ասվում է, որ նրանք մասնակցել են «Քուրդիստանի բանվորական կուսակացության» (ՔԲԿ-PKK) օգտին անցկացված միջոցառումներին և կարող են կապ ունենալ կազմակերպության անդամների հետ:
Ոստիկանության աշխատակիցներից մեկի կողմից դատախազությունը 3 տարվա ազատազրկման պահանջով բողոք է ներկայացվել նաև դեպքը լուսաբանած «Cumhuriyet» թերթի լրագրողի նկատմամբ` «Ժողովրդական երգ երգեցին, ձերբակալվեցին» վերնագրի համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |