Իրավական06:15, 03 Փետրվար 2017
Թուրքիան Գյուլենի արտահանձման համար նոր փաստաթղթեր է ուղարկել ԱՄՆ

Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ-ի նախագահ դառնալուց հետո Թուրքիան լրացուցիչ փաստաթղթերի փաթեթ է ուղարկել ԱՄՆ-ի արդարադատության նախարարություն, ամերիկաբնակ միլիարդատեր, իսլամի քարոզիչ Ֆեթթուլահ Գյուլնին արտահանձնելու համար:
Միջանկյալ նշենք, որ թուրքական իշխանությունները նրան մեղադրում են Թուրքիայում 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ:
Նշվում է, որ այդ փաթեթի մեջ տեղ են գտել այնպիսի փաստաթղթեր, որոնք ապացուցում են Գյուլենի մեղավորությունը հուլիսի 15-ին տեղի ունեցածի մեջ:
Հիշեցնենք, որ 2016թ. սեպտեմբերի 10-ին Թուրքիան պաշտոնապես ԱՄՆ-ից պահանջել էր Գյուլենի արտահանձնումը: Մասնավորապես Ստամբուլի հանրապետական դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել դատարան Գյուլենին ձերբակալելու որոշում կայացնելու համար: Նշյալ որոշումը հիմնավորվել էր այն փաստարկով, որ Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի հրահանգը տրվել է հենց Գյուլենի կողմից:
Իսկ հոկտեմբերի 27-ին Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը մեկնել էր ԱՄՆ, որտեղ Գյուլենի արտահանձման հարցով հանդիպում ունեցել ԱՄՆ գլխավոր Լորետտա Լինչի հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |